Վագրիչն ու սև քառակուսին

2201

Վագրիչն ու սև քառակուսին

Կոլաժային այս վավերագրությունը հարգանքի տուրք է մատուցում ավանգարդիստ և պարզապես ազատ մարդ Վագրիչ Բախչանյանին (1938-2009): Խարկովում ծնված Բախչանյանը բազմաթիվ ծաղրանկարներ և գեղանկարներ է ստեղծել Խորհրդային Միությունում, իսկ 1970-ականներին գաղթել է ԱՄՆ: Ֆիլմը խորասուզում է հանդիսատեսին հայազգի արվեստագետի անհեթեթ ու դառը ծիծաղով լի աշխարհը՝ մինչ արվեստաբաններն ու նրա ընկերները մտորում են Բախչանյանի կյանքի, առեղծվածի և ռուսական ավանգարդի ակունք համարվող Կազիմիր Մալևիչի հայտնի «Սև քառակուսի» նկարի հետ նրա խորհրդավոր կապի մասին: Սա բազմատարր ֆիլմ է, որտեղ վավերագրական կադրերն ու լուսանկարները միահյուսված են ժամանակակից նկարահանումների և անիմացիայի հետ:

Անդրեյ Զագդանսկի

1956թ.-ին ծնված Զագդանսկին ուկրաինացի անկախ կինովավերագրող է և պրոդյուսեր: 1979-ին Կիևի Թատերական արվեստի պետական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է «Կիևնաուչֆիլմ» (1981-1988) և «Հինգշաբթի» ստուդիաներում (1988-1992): 1991-ին Լինկոլնի անվան կենտրոնի կինոակումբի հրավերով մեկնել է ԱՄՆ, որպեսզի «Նոր ռեժիսորներ/ նոր ֆիլմեր» փառատոնի շրջանակներում Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնի իր «Երազների մեկնություն» ֆիլմը: 1992-ին գաղթել է ԱՄՆ, որտեղ որպես պրոդյուսեր համագործակցել է այժմ չգործող Ռուս-ամերիկյան հեռարձակման ընկերության հետ (1992-1999): Զագդանսկին նաև դասավանդում է Նյու Յորքի «Նոր դպրոց» համալսարանում:

Ֆիլմոգրաֆիա
Գրանցում, 1988
Երազների մեկնութուն, 1990
Երկու, 1992
Վեց օր, 2001
Վասյա, 2002
Կոստյան ու Մուկը, 2006
Նարնջագույն ձմեռ, 2007
Իմ հայր Եվգենին, 2010
Փարիզի մայթերը, 2013
Վագրիչն ու սև քառակուսին, 2014
Գարիկ, 2017
Միխաիլ և Դանիիլ, 2018

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

ԱՄՆ/Ուկրաինա, 2014, 77’
ռուսերեն՝ հայ./անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Անդրեյ Զագդանսկի
Պրոդյուսերներ՝ Անդրեյ Զագդանսկի, Գենադի Կոֆման, Օլգա Բեսխմելնիցկայա, Ալեքսեյ Զագդանսկի
Օպերատորներ՝ Վլադիմիր Գուևսկի, Անդրեյ Զագդանսկի
Անիմատորներ՝ Ալեքս Բուդովսկի, Վիկտոր Գորեցկի, Ստան Լեշչենկո, Ալեքսեյ Զագդանսկի
Մոնտաժը՝ Անդրեյ Զագդանսկու
Ձայնը՝ Բորիս Պետերի
Արտադրող ընկերություն՝ AZ Films, Magika Film