Դառնության ավարտը

1903

Դառնության ավարտը

«Դառնության ավարտը» ուսումնասիրում է մուրացկանության երևույթն ու այն, թե ինչ դիրք են զբաղեցնում մուրացողներն արագորեն փոփոխվող չինական հասարակության մեջ: Ֆիլմում կա երեք հերոս: Առաջինը կոլխոզի նախկին պետն է, ով մուրացկան դարձավ, երբ պարզապես հոգնեց տեղական քաղաքականությունից: Երկրորդը թոշակի անցած հողագործ կինն է, ով մուրում է, որպեսզի թոռան դպրոցի համար փող հավաքի: Իսկ երրորդը միջին տարիքի տղամարդն է, ով մուրալ է սկսել այն բանից հետո, երբ երկրաշարժը քանդեց իր ընտանեկան տունը: Այս երեք դիմանկարների շնորհիվ ծանոթանում ենք մուրացկանների ամենօրյա կյանքին թե՛ այն քաղաքներում, որտեղ աշխատում են, թե՛ գյուղական համայնքներում, որոնք իրենք տուն են կոչում:

Ադամ Ֆրոսթ

Ադամ Քեյ. Ֆրոսթը պատմության և արևելաասիական լեզուների ասպիրանտ է, ով մասնագիտանում է արդի Չինաստանի տնտեսության պատմության մեջ: Նրա հետազոտությունների առարկան ոչ ֆորմալ տնտեսությունների պատմությունն է՝ 1920-ականների Շանհայի տաքսու վարորդներից ու 1960-ականների Իուի ապօրինի առևտրականներից մինչև ժամանակակից Սիանի մուրացողներին: Ավանդական արխիվային հետազոտություններ անելուց բացի՝ Ադամը նաև դիմում է ազգագրությանը, բանավոր պատմությանը, ոչ պաշտոնական փաստաթղթերին և հարցումներին: Ազատ ժամանակ Ադամը լուսանկարչական և փաստավավերագրական նախագծեր է իրականացնում:

Ֆիլմոգրաֆիա
Դառնության ավարտը, 2017

Մանրամասներ՝

Դառնության ավարտը
Չինաստան, 2017, 37’
չինարեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Ադամ Ֆրոսթ
Պրոդյուսերներ՝ Ջո Չեն, Ջինյեն Դոն
Օպերատոր՝ Հոնհու Հուան
Մոնտաժը՝ Էչո Գուոյի
Ձայնը՝ Ջո Չենի