Ուսուցիչը

2104

Ուսուցիչը

Երաժշտագետ Արմեն Բուդաղյանը թույլ չի տալիս իր մասին ֆիլմ նկարել՝ ասելով, թե ավելի արժանի մարդիկ կան, որոնց պետք է նկարել: Սակայն իր հերոսով ոգեշնչված ռեժիսորը որոշում է միևնույն է անել ֆիլմը՝ լրագրության դիմակի տակ: Բուդաղյանն 80 տարեկան է, բայց ավելի սրամիտ ու առույգ է, քան ցանկացած դեռահաս: Նա ոչ միայն համերգներ և գիտաժողովներ է կազմակերպում, դասավանդում համալսարաններում, այլև հմայում է երեխաներով լի ողջ դասարաններ՝ խաղերով ու կատակներով ծանոթացնելով նրանց երաժշտության պատմությանն ու կախարդանքին:

Սեգ Կիրակոսյան

1989թ.-ին Երևանում ծնված Սեգ Կիրակոսյանը վավերագրական կինոռեժիսուրա է ուսանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ավելի ուշ նույն ինստիտուտի ասպիրանտուրայում ատեսախոսություն է գրել արդի վավերագրական կինոյի վերաբերյալ: Սեգը ֆիլմեր է նկարահանել Հայաստանում, Թուրքիայում և Չեխիայում: Այժմ Սեգը վավերագրություններ է նկարում Հանրային հեռուստաընկերության համար և համագործակցում է կինոստուդիաների հետ: 2015-ին հիմնադրել է «Դոկտոր Սինեմա» ՀԿ-ն, որի շրջանակներում՝ որպես Հայաստանի, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիայի միջև համագործակցություն, արտադրել է երիտասարդ ռեժիսորների մի քանի կարճամետրաժ միջազգային վավերագրական նախագծեր:

Ֆիլմոգրաֆիա
Տունն այնտեղ է, որտեղ քո սիրտն է, 2008
Զահրատի աշխարհում թափառելիս, 2011
Պե՞տք եմ ես ձեզ, 2014
Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել, 2014
Գիտության մեջ արտիստ, 2016
Կռունկ, ուստի կուգա՞ս, 2016
Ուսուցիչը, 2017
24/04 համաշխարհային նվագախումբ, 2017

Մանրամասներ՝

Հայաստան, 2017, 24’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Սեգ Կիրակոսյան
Պրոդյուսեր՝ Սեգ Կիրակոսյան
Օպերատոր՝ Սեգ Կիրակոսյան
Մոնտաժը՝ Սեգ Կիրակոսյանի
Ձայնը՝ Սեգ Կիրակոսյանի
Արտադրող ընկերություն՝ Contact Media, Հանրային հեռուստաընկերություն