Հանդիպում

2560

Հանդիպում

Այս վավերագրությունը պատկերում է գյուղական ծեր կնոջ ծանր աշխատանքով լի ու բարդ ամենօրյա կյանքը և նրա գյուղի ավանդույթները՝ սուրբ ամիս Ռամադանի նախաշեմին:

Ռեզա Մաջլեսի

1967թ.-ին Ռաշթ քաղաքում ծնված Ռեզա Մաջլեսին իրանցի ռեժիսոր է, ով և՛ խաղարկային, և՛ վավերագրական ֆիլմեր է նկարում: Նա ունի հաշվապահի կրթություն: Մաջլեսին ավելի քան երեսուն խաղարկային ու վավերագրական ֆիլմի, ինչպես նաև երկու վավերագրական սերիալի սցենարիստն է, պրոդյուսերն ու ռեժիսորը:

Ընտիր ֆիլմոգրաֆիա
Բիբի Թաբ, 1996,
Մինա, 1997
Իսկ իմ պատմությունն ավարտ չունի, 2000
Ղեկը, 2003
Այս բառը կապույտ է, 2006
Սաբայական օրագիր, 2006
Տիկին Օմեհ, 2006
Արշալույսը ելավ, 2009
Էթնիկ հարսանիք, 2011 (վավ. սերիալ)
Ո՞ւր ենք գնում, 2016
Ս, այսինքն՝ կարմիր ու սև, 2016
Քաթին ու Աստղը, 2016 (խաղ.)
Հանդիպում, 2017

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Իրան, 2017, 30’
պարսկերեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Ռեզա Մաջլեսի
Պրոդյուսեր՝ Ռեզա Մաջլեսի
Օպերատոր՝ Նադեր Մասումի, Վահիդ Ղադերի
Մոնտաժը՝ Մոհամադ Զարեիի
Ձայնը՝ Ալի Ռեզա Դարյադելի, Մոհամադ Զարեիի
Արտադրող ընկերություն՝ Irib Media Trade