16 թաղամաս, 16 հարկ, 16 մարդ

2455

16 թաղամաս, 16 հարկ, 16 մարդ

Այս կարճամետրաժ ֆիլմում ներկայացված է Երևանի 16 թաղամասը, որտեղ Խորհրդային Միության ժառանգությունը դեռ ողջ է բնակիչների գիտակցության մեջ և ամենօրյա կյանքում: Նրանք ապրում են անավարտ, վիթխարի կառույցներում, որոնցով ճարտարապետները մտադիր էին գրել կիրիլական «СССР» (ԽՍՀՄ) տառերը: Ֆիլմը մատնանշում է համայնքի օրավուր խնդիրներն ու հոգսերը՝ միակցելով շրջադարձերով ու դժվարություններով լի անցյալն ու ներկան այն մարդկանց, ովքեր ժամանակին ապրում էին գերտերության մեջ, որը քայքայվող կայսրության վերածվեց:

Պարգևներ
Լավագույն հայկական կարճ ֆիլմ, «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոն, Երևան, Հայաստան, 2018

Տաթևիկ Վարդանյան

Տաթևիկ Վարդանյանը հայ-բրիտանական լուսանկարիչ և ռեժիսոր է, որի պատկերներն ուսումնասիրում են մարդու և վայրի փոխհարաբերությունները: Ծնվել է նախկին Խորհրդային Միությունում, մեծացել է նորանկախ Հայաստանում, իսկ այժմ ապրում է Լոնդոնում: Լուսանկարչական գործունեության մեկնարկից ի վեր Տաթևիկը կատարել է թե՛ անձնական, թե՛ խմբագրական աշխատանք, որը հրատարակվել է թե՛ տեղական, թե՛ միջազգային պարբերականներում: Խորհրդային ճարտարապետությանը նվիրված «Վահանակներ» (“Panels”) լուսանկարչական նախագիծը 2017թ.-ին ցուցադրվել է Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում: Բացի այդ՝ Տաթևիկը մի քանի տարի շարունակ լուսանկարչություն է դասավանդել երևանյան Թումո կենտրոնում:

Ֆիլմոգրաֆիա
16 թաղամաս, 16 հարկ, 16 մարդ, 2018

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Հայաստան, 2018, 20’
հայերեն՝ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարիստ՝ Տաթևիկ Վարդանյան
Պրոդյուսերներ՝ Տաթևիկ Վարդանյան, Կարո Բերբերյան
Օպերատորներ՝ Տաթևիկ Վարդանյան, Վահե Ներսիսյան
Օդային նկարահանումները՝ Ալեքս Տարվերդիի
Մոնտաժը՝ Տաթևիկ Վարդանյանի