Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից
Ռուսաստանը գերորակյալ շրջանավարտների ավելցուկ ունի: Նաստյա Սոկոլովան նրանցից մեկն է: Նրա, այսպես կոչված, կարիերան իրեն առատ ու անսպասելի աշխատանքային փորձ է պարգևել՝ բանկի գրասեղանային ստրուկից մինչև անօրինական հասարակաց տան հաշվապահ: Ֆիլմի ութ դրվագները պատկերում են զանազան աշխատավայրերը, գործընկերներին ու իրավիճակները: Եվ այդ ամենը՝ չոր ու ցամաք արտակադրային խոսքի ներքո:
Պարգևներ
Լավագույն կարճամետրաժ դեբյուտ, «Կրակի ոգի» դեբյուտների XVI միջազգային կինոփառատոն, Խանտի-Մանսիյսկ, Ռուսաստան, 2017
Ալինա Կոտովա
1993թ.-ին Ռուսաստանում ծնված Ալինա Կոտովան տեղափոխվել է Վանկուվեր, հետո Սան Դիեգո, ապա վերադարձել է Ռուսաստան: Նա ուսանել է Ռոդչենկոյի արվեստի դպրոցում, ապա Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում (2012-2016): Նաև թատերական քննադատ է եղել: «Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից» կարճ վավերագրությունը Կոտովայի առաջին ֆիլմն է, որը նա համահեղինակել է Վլադլենա Սանդուի հետ:
Ֆիլմոգրաֆիա
Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից, 2017
Վլադլենա Սանդու
Ղրիմում ծնված Վլադլենա Սանդուն ուսանել է Մոսվկայում Ռոդչենկոյի արվեստի դպրոցում, ապա ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը: Նրա առաջին ուսանողական կարճ խաղարկային «Կիռա» ֆիլմը 2015թ.-ին արժանացել է «Կինոտավր» կինոփառատոնի «Ժյուրիի ընտրություն», ինչպես նաև ՎԳԻԿԻ միջազգային կինոփառատոնի լավագույն ռեժիսուրայի և օպերատրության համար մրցանակներին: Սանդուի ավարտական ֆիլմը՝ «Սուրբ Աստվածը», ևս բազմաթիվ միջազգային պարգևներ է ստացել՝ այդ թվում նաև «Ծիրանի ծառ» ՄԿՓ 2016-ի Գլխավոր մրցանակը: Այն ընդգրկվել է DOK Leipzig 2016, ինչպես նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերում: «Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից» ֆիլմը նրա առաջին աշխատանքն է Ալինա Կոտովայի հետ:
Ֆիլմոգրաֆիա
Դիյան, 2012
Օռլովները, 2014
Կիռա, 2015 (խաղ. կարճ.)
Սուրբ Աստված, 2016
Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից, 2017 (համառեժիսոր)
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Ռուսաստան, 2017, 31’
ռուսերեն՝ անգլ. ենթագրերով
Ռեժիսորներ՝ Ալինա Կոտովա, Վլադլենա Սանդու
Սցենարիստներ` Ալինա Կոտովա, Վլադլենա Սանդու
Պրոդյուսեր՝ Ալեքսանդր Ստարիկով
Օպերատոր՝ Աննա Ռոժետսկայա
Մոնտաժը՝ Վլադլենա Սանդուի, Ալինա Կոտովայի
Ձայնը՝ Անտոն Կուրիշևի
Արտադրող ընկերություն՝ Elixir