Հաց թռչունի համար
Աշնանը շատ բան է լսվում ամայացած գյուղում: Երիտասարդությունը հետզհետե ընկալում է ծերությունը, ավանդույթները, պատմությունը, իսկ ծերությունն ասես վերհիշում է երիտասարդությունը: Այդպես անցյալը թափանցում է ներկա, իսկ ներկան՝ անցյալ: Երիտասարդությունն առանց պատմության ու ավանդույթների նույնն է, ինչ թռչունն առանց հացի՝ չի թռչի ու չի ապրի:
Պարգևներ
Հատուկ դիպլոմ, «Ասք՝ մարդուն» ՄԿՓ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 2010
Ալեքսանդրա Ստրելյանայա
Ծնվել է 1978թ.-ին Սանկտ Պետերբուրգում: 2005թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության համալսարանի օպերատրության բաժինը (վարպետ՝ Դ. Դոլինին): 2007թ.-ին ավարտել է նույն համալսարանի ռեժիսուրայի բաժինը (վարպետներ՝ Վ. Սեմենյուկ և Վ. Ակսյոնով): Այժմ Ստրելյանայան նկարահանում է թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային ֆիլմեր: Նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
Ֆիլմոգրաֆիա
Ճնճղուկի երազանքը, 2003
Դրամահատում. վրացական դիմանկարներ, 2004
Բարի ճանապարհ, 2005
Սարաֆան, 2006
Հաց թռչունի համար, 2010
Չոր հողը, 2011 (խաղ.)
Պոմորներ, 2012
Ծով, 2012 (խաղ.)
Ամենաշեկ աղվեսը, 2015
Ուռկան, 2017
Նավահանգիստ, 2018
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Ռուսաստան, 2010, 26’
ռուսերեն՝ անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարիստ՝ Ալեքսանդրա Ստրելյանայա
Պրոդյուսեր՝ Ալեքսեյ Տելնով
Օպերատոր՝ Ալեքսանդր Դեմյանենկո
Մոնտաժը՝ Ժաննա Ռոմանովայի
Ձայնը՝ Ալեքսանդր Լանեևի
Արտադրող ընկերություն՝ Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիա