Ցատկախաղ

3299

Ցատկախաղ

Բելառուս/ Ռուսաստան, 2018, 54’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Դաշա Դեմուռա
Օպերատոր՝ Դաշա Դեմուռա
Պրոդյուսեր՝ Մարինա Ռազբեժկինա
Ձայնը՝ Յուրի Գեդերտի
Մոնտաժը՝ Դաշա Դեմուռայի
Արտադրող ընկերություն՝ Մարինա Ռազբեժկինայի և Միխայիլ Ուգառովի վավերագրական կինոյի և թատրոնի դպրոց

Մատվեյն ու Կատյան վերջին մի քանի տարին ապրում են բելառուսական գյուղերից մեկում: Սակայն նրանց համատեղ կյանքում մի բան է լինում, ինչը ստիպում է կտրուկ վերաիմաստավորել իրենց հարաբերությունները: Անցյալն ու ներկան միահյուսված են մեկ բարդ պատմության մեջ, որտեղ անհանգիստ հերոսները վռնդում են միմյանց իրենց տնից, հետո գրկախառնվում՝ մեկնարկ տալով իրենց հարաբերությունների նոր հանգույցին: Կոնկրետ այս անգամ նրանց նաև այցելության են գալիս իրենց բեռլինյան ընկերները:

 

Դաշա Դեմուռա

Դաշա Դեմուռան ծնվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում 1984 թվականին: Նա ավարտել է Բելառուսական պետական համալսարանի փիլիսոփայության բաժինը՝ մասնագիտանալով հոգեբանության մեջ, այնուհետ արվեստի սոցիոլոգիայի մագիստրոսական կրթություն է ստացել Վիլնյուսում՝ Եվրոպական հումանիտար համալսարանում: 2012-ից ի վեր՝ Դարյան զբաղվում է լուսանկարչությամբ: 2017-ին ավարտել է Մարինա Ռազբեժկինայի և Միխայիլ Ուգառովի վավերագրական կինոյի և թատրոնի դպրոցը:

Ֆիլմոգրաֆիա
Ցատկախաղ (2018)

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ