Գերոնիմո անունով ավանակը

2535

Գերոնիմո անունով ավանակը

Գերմանիա/ Շվեյցարիա, 2018, 80’
Ռեժիսորներ և սցենարիստներ՝ Արջուն Տալվար և Բիգնա Տոմշին
Օպերատոր՝ Արջուն Տալվար
Պրոդյուսերներ՝ Արջուն Տալվար և Բիգնա Տոմշին
Ձայնը՝ Ֆրանցիշեկ Կոզլովսկի
Մոնտաժը՝ Բիգնա Տոմշին
Արտադրող ընկերություն՝ Lo-Fi Films

«Գերոնիմո անունով ավանակը» գեղեցիկ և տպավորիչ վավերագրությունը հրավիրում է մեզ խորասուզվել ծովագնացների, թափառականների ու վտարանդիների մռայլ, բայց անհեթեթ աշխարհը: Հուշերն այն կղզու մասին, որտեղ իրենք միասին ապրում էին մի ժամանակ, շարունակ վերակենդանանում են: Իրենք ամեն ինչ ունեին՝ յոթ հեկտար հող, անսահման ազատություն և Գերոնիմո անունով մի ավանակ: Ավաղ, դրախտն այժմ հավերժ կորած է, իսկ ծովագնացները պարփակված են անանուն նավահանգստային քաղաքում: Գիշերներն իրենք հարբում են տախտակամածին ու մեղադրում միմյանց կատարյալ ուտոպիան ձախողելու մեջ: Կկարողանա՞ն արդյոք երբևէ ազատվել կղզու կախարդանքից: «Գերոնիմո անունով ավանակը» ժամանակակից հեքիաթ է դրախտի գաղափարի ու դրա անկապտելի անհնարինության մասին:

 

Արջուն Տալվար և Բիգնա Տոմշին

Արջուն Տալվարը ծնվել է 1984 թվականին և մեծացել Բոմբեյում: Հետագայում Հնդկաստանից մեկնել է Սթենֆորդի համալսարան, որ մաթեմատիկա ուսանի, այնուհետ մաթեմատիկոս է եղել, ծաղրանկարիչ և լրագրող, մինչև որ ընդունվել է Լոձի կինոդպրոցի (Լեհաստան) օպերատորության ֆակուլտետ: Նրա «Այնտեղ, որտեղ ինձ չեն գտնի» ու «Միջավայր» վավերագրությունների պրեմիերաները տեղի են ունեցել շվեյցարական Նյոնի Visions du Réel հեղինակավոր կինոփառատնում և միջազգային հռչակ են ձեռքբերել: 2015 թվականին Ji.hlava վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում առաջադրվել է Մանուել Րիվյերա-Օրտիզի և Silver Eye մրցանակներին: Այժմ նա ապրում է Գերմանիայի ու Լեհաստանի միջև:

Ֆիլմոգրաֆիա
Այնտեղ, որտեղ ինձ չեն գտնի (2014),
Միջավայր (2015), Տեղահանություն (2018),
Գերոնիմո անունով ավանակը (2018):

Բիգնա Տոմշին
Բիգնա Տոմշինը մոնտաժող և ռեժիսոր է, որը սերում է Ցյուրիխից (Շվեյցարիա): Նա կինո է ուսանել Ցյուրիխի Արվեստների համալսարանում: Որպես մոնտաժող՝ աշխատել է մի շարք խաղարկային ֆիլմերի և հեռուստանախագծերի վրա (մասնավորապես՝ ARTE և SRF հեռուստալիքներում): Քանի որ նա ընթացքում սեփական ֆիլմերն էր անում, 2014-ին որոշեց հիմնել Lo-Fi Films ընկերությունը: Lo-Fi Films-ը նպատակ ունի իսկապես անկախ, բարձրարժեք վավերագրական ֆիլմեր արտադրել:

Ֆիլմոգրաֆիա
Պաստառներ (2013),
Կապույտ, կապույտ երկինք (2014),
Գերոնիմո անունով ավանակը (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ