Ռուսական Հյուսիսի Ատլանտիդան

3125

Ռուսական Հյուսիսի Ատլանտիդան

Ռուսաստան, 2015, 74’
Ռեժիսոր՝ Սոֆյա Գորլենկո
Սցենարի հեղինակ՝ Գլեբ Կուզնեցով
Օպերատոր՝ Դանիիլ Սալխով
Պրոդյուսեր՝ Գլեբ Կուզնեցով
Արտադրող ընկերություն՝ Sirin Cinema Company

Ռուսական հյուսիսը Ռուսաստանի այն հազվադեպ վայրերից է, որտեղ ռուսներն իսկապես կարող են զգալ՝ որտեղից է սերում իրենց մշակույթն ու հոգևոր աշխարհը: Այսօր մենք այս աշխարհամասի պատմության մեջ շրջադարձային պահ ենք վկայում. գոյատևելու և մոռացության մատնվելու ընտրության ժամանակն է եկել: Լքված գյուղերն ու փայտե եկեղեցիներն այրվում ու գետնի տակ են գնում: Սակայն ազատ ժողովրդի մշակույթի ստվերը լավ դրդապատճառ է, որ այստեղ տեղափոխվեն նոր սերունդները, ովքեր մեծ քաղաքներից են գալիս, էնտուզիաստ են , հավատում են և պատրաստ են նոր կյանք տալ այս հողին՝ չնայած գլոբալիզացիային և ուրբանիզացման պետական քաղաքականությանը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Օնեգա, Վագա և Հյուսիսային Դվինա գետերի շուրջ:

 

Սոֆյա Գորլենկո

Սոֆյա Գորլենկոն կինոգործիչ է, մի շարք միջազգային և ռուսաստանյան կինոփառատոների մասնակից ու մրցանակակիր: «Ռուսական Հյուսիսի Ատլանտիդա»-ն նրա դեբյուտային կինոնկարն է:

Ֆիլմոգրաֆիա
Ռուսական հյուսիսի Ատլանտիդան (2015),
Հեքիաթներ մայրիկի մասին (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ