Օրիժին

3009

Օրիժին

Հայաստան, 2016, 60’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Աշոտ Մկրտչյան
Օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան
Պրոդյուսեր՝ Աշոտ Մկրտչյան
Երաժշտությունը՝ Ֆորշի, Սոնա Տալյանի
Ձայնը՝ Աշոտ Մկրտչյանի
Մոնտաժը՝ Արա Մկրտչյանի
Արտադրող ընկերություն՝ Independent Filmmakers

Այս մարդիկ կյանքում չեն հանդիպել իրար։ Միմյանց մասին իմացել են ֆեյսբուքի էջերից։ Բայց նրանք հավաքվել են Ֆրանսիայում գտնվող այս փոքրիկ դրախտում, որպեսզի ի մի բերեն ու մեկմեկու հետ կիսեն իրենց արվեստի աներևակայելի աշխարհը։ Նրանք եկել են միմյանց ճանաչելու հայ արվեստի այս յուրօրինակ փառատոնին, որը կազմակերպել է իտալական արմատներ ունեցող ֆրանսիացի մի պարզ ագարակատիրուհի։

 

Աշոտ Մկրտչյան

1985-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) օպերատորական ֆակուլտետը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ինչպես նաև վավերագրական ֆիլմերի «Հայկ» ստուդիայում, որի հետ համագործակցում է առայսօր: «Ընկեր Փանջունի», «Աղետ», «Սև պատը», «Կորսված դրախտ», «Կալանավայրերի արվեստը», «Անուրջներ», «Հպում» և այլ ֆիլմերի բեմադրող օպերատորն է: 2005-ից IFAM LLC (Independent Filmmakers) ստուդիայի հիմնադիր տնօրենն է: Միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ նկարահանել է բազմաթիվ սոցիալական ֆիլմեր և հոլովակներ («Թրաֆիքինգ», «Հայ կինը կամ…», «Մածունը սև է», «Լսեք ինձ…» և ալն):

Ֆիլմոգրաֆիա

Ձմեռային մեղեդի (1995),
Կալանավայրերի արվեստը (1996),
«Սերենադը» Եվրոպայում (1996),
Non-Stop (1998), Առաքել (2001),
Սա Հայաստանն է (2002),
Քաջարան (2002),
Յոթ հնդիկ տղաներ (2006),
Գեղարդ (2008),
Ավետիս (2009),
Լինել տարբեր (2013),
Օրիժին (2016):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ