Փանքերի երազանքը

3200

Փանքերի երազանքը

Բելգիա/ Ինդոնեզիա, 2019, 65’
Ռեժիսոր՝ Ջիմի Հենդրիքս
Սցենարիստներ՝ Ջիմի Հենդրիքս և Կրիստիան վան դեր Հեյդեն
Օպերատոր՝ Ջիմի Հենդրիքս
Պրոդյուսեր՝ Կրիստիան վան դեր Հեյդեն
Ձայնը՝ Դայֆ Սանդերսի, Փոլ Չեմբերսի
Մոնտաժը՝ Ջիմի Հենդրիքսի
Արտադրող ընկերություն՝ Harald House

Ջակարտայի երիտասարդ փանկերը, ովքեր հայտնվել են հասարակության և սեփական ընտանիքների լուսանցքներում, վերջապես կարող են խոսել: Դեռահաս փանկ Էկայի ու նրա ընտանիքի միջև կոնֆլիկտի հիմքում անհատական ազատության եռանդուն որոնումներն են: Միևնույն ժամանակ՝ նրանցից ոչ շատ հեռու, միանման գաղափարներ են կիսում տեղական ավանդական ցեղերը, որոնք ազատություն են գտել՝ համերաշխության հասնելով բնության հետ, բայց դժվարանում են պահպանել իրենց ինքնությունը:

 

Ջիմի Հենդրիքս

Ջիմի Հենդրիքսը կինոգիտություն է դասավանդել և մեդիա աշխատարաններ է վարել Գենտի Գեղարվեստի ակադեմիայում՝ միաժամանակ հրավիրյալ դասախոս լինելով Սինգապուրի, Կուալա Լումպուրի և Հոնկոնգի համալսարաններում: Նրա՝ Մալայզիայի լքված շինարարական հրապարակներից մեկում թրև եկող երեխաների մասին «Սեմուլա» կարճամետրաժ ֆիլմը բազում մրցանակների է արժանացել: 2012-ին նա ժամանել է Ինդոնեզիա և մշակել «Փանքերի երազանքը» հավակնոտ նախագիծը՝ առցանց արժանանալով հազարավոր տեղական փանկերի աջակցությանը: Իր ֆիլմերում Ջիմին սովորաբար խորհում է բնապահպանության, մշակույթի և քաղաքականության շուրջ՝ հաճախ տեղացի երիտասարդների և ճնշվածների աչքերով: Այս ամենն արտահայտվում է մարդկանց գույնզգույն դիմանկարների և պատմությունների միջոցով:

Ֆիլմոգրաֆիա
304 (1999),
Ill Pensili (2002),
Ձոն Սիգալին (2003),
Սեմալու (2013),
Հեռավոր Արևմուտք (2013),
Հոնկոնգյան օպերա (2018),
Փանքերի երազանքը (2019):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ