Մահամերձ համագործակցողի մահճի շուրջ

2661

Մահամերձ համագործակցողի մահճի շուրջ

Իսրայել, 2018, 50’
Ռեժիսորներ և սցենարիստներ՝ Թալ Միքայել և Դավիթ Օֆեկ
Օպերատոր՝ Տուլիկ Գալոն
Պրոդյուսեր՝ Ռոնի Մանոր
Ձայնը՝ Ռոնի Կալդերոնի
Մոնտաժը՝ Իդո Բահատի
Արտադրող ընկերություն՝ Maagalot Productions
«Մենք մեղավոր ենք, մենք խայտառակել ենք ինքներս մեզ»: Այսպես է պաղեստինցի Ունես Ավիդան սահմանում տասնամյակների համագործակցությունն Իսրայելի անվտանգության ծառայության հետ և այն, թե ինչպես էր հրեաներին օգնում հող գնել պաղեստինցիներից: Այժմ՝ անկողմնում պառկած, նրա հոգին հետզհետե փչում է մի տան մեջ, որը զինված է բազմաթիվ տեսախցիկներով, և ամեն պահին մահացու հարձակում է ակնկալում պաղեստինցիներից, ովքեր ուզում են արդարացի պատիժ հասցնել համագործակցողին:

 

Թալ Միքայել

1974 թվականին ծնված Թալ Միքայելը իսրայելցի կինո- և հեռուստառեժիսոր է ու խմբագիր: Միքայելը Թել Ավիվի համալսարանի Կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի շրջանավարտ է, և համեմատական գրականագիտության նախկին ասպիրանտ: Նրա ֆիլմերը պարգևների են արժանացել և մասնակցել են մի շարք միջազգային կինոփառատոների, ինչպես նաև ցուցադրվել են իսրայելական և արտասահմանյան հեռուստաալիքներով:

Ֆիլմոգրաֆիա
Ոչ մի անձրև (1999),
Պահեստային խաղացողը (2001),
Ո՞վ է վախենում Մորդեկայ Վանունուից (2002),
Իսրայելը չի սպասում… (2005),
Իմ փոքրիկ կայսրությունը (վավերագրական հեռուստասերիալ, 2006),
Պիտբուլներ. միս ու արյուն (2014),
Մահամերձ համագործակցողի մահճի շուրջ (2018):

Դավիթ Օֆեկ
Ռամատ Գանում ծնված Դավիթ Օֆեկը 1992 թվականին ավարտել է Երուսաղեմի Սեմ Շփիգելի անվան կինոդպրոցը: Նրա դիպլոմային վավերագրությունը՝ «Բարձր տեխնոլոգիական երազները», 1993-ին արժանացել է Երուսաղեմի կինոփառատոնի «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին: Նրա հետդիպլոմային կարճամետրաժը՝ «Տունը», մասնակցել է աշխարհի տասնյակ փառատոներին: Այսօր Դավիթ Օֆեկն Իսրայելի առաջատար և ամենաբեղմնավոր վավերագրողներից ու հեռուստառեժիսորներից է:

Ընտիր ֆիլմոգրաֆիա
Խորովածի մարդիկ (2002),
Համար 17-ն անանուն է (2003),
Մելանոմա, իմ սեր (2006),
Պայծառ օրեր (2007),
Ասք Նիկոլայի ու Վերադարձի օրենքի մասին (2008),
Շքեղություններ (2011),
Արանքում (2013),
Հանդա Հանդա 4 (2013),
Տնային այցելություն (2016),
Դեյր Յասինում ծնվածը (2017),
Տոկլոմատի (2018),
Մահամերձ համագործակցողի մահճի շուրջ (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ