Ծննդյան օրը

3103

Ծննդյան օրը

Ռուսաստան, 2019, 24’
Ռեժիսոր՝ Ալեքսեյ Կիսելյով
Սցենարիստ՝ Սուսաննա Բարանժիևա
Օպերատոր՝ Անդրեյ Կիսելյով
Պրոդյուսերներ՝ Մարիա Գավրիլովա, Միխայիլ Բարիշնիկով
Ձայնը՝ Գեորգի Երմոլենկոյի
Մոնտաժը՝ Անդրեյ Կիսելյովի
Արտադրող ընկերություն՝ «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոկայան

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, բայցև արվեստագետ Վարդան Սարգսյանի՝ անվանի նկարիչ Ռոմանոս Սարգսյանի որդու ծննդյան օրն է: Այս հատուկ օրը շատ հագեցած է լինելու Վարդանի համար, քանի որ նա պետք է նախ շուկա մտնի, հետո մորաքույր Նելլիի ապրանքը տանի, գնա Էջմիածին, հրավիրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր ծննդյան տոնակատարությանը և հասնի քվեարկության տեղամաս:

 

Անդրեյ Կիսելյով

Անդրեյ Կիսելյովը ռուս կինոռեժիսոր է և օպերատոր: Նա աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են «Ժամկետը», «Իրականությունը», «Lenta.doc»-ը և «Կյանքի նշանները» («Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոկայան): Բազում առիթներով համագործակցել է կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի հետ:

Ընտիր ֆիլմոգրաֆիա
Ռեժիսոր/օպերատոր՝ Մոսկվա – Պետուշկի (2013),
Ինչ լավ է, որ հավաքվել ենք այսօր (2016),
Կառաուլ (2016),
Ծննդյան օրը (2019):
Օպերատոր՝
Ժամկետը. մեծ պատմության մեկնարկը (2014),
Կիև / Մոսկվա (2015),
Նորիլսկ. առաջին դեմքով (2015):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ