Մարիա Չուպրինսկայա

2571
Maria-Chuprinskaya2

Մարիա Չուպրինսկայա

Մարիա Չուպրինսկայան ռուս պրոդյուսեր է, սցենարիստ, ռեժիսոր և դերասանուհի: Նա գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 2005 թվականին ընդունվել է Ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներին՝ Վլադիմիր Խոտինենկոյի արվեստանոց: 2006 թվականից ի վեր համագործակցում է Էթնոգեոգրաֆիկ հետազոտությունների հիմնադրամի հետ: Որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի հեռուստաֆիլմ, և բացի այդ՝ հեղինակել է «Աշխարհագրական տեսահանրագիտարան» շարքի սցենարը: Որպես պրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր՝ մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Նուրբ ժանրը» («Ծիրանի ծառ» կինոփառատոնի Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ, 2016թ.), «Թողեք՝ ապրեմ» (ԱրտԴոկՖեստ ՄԿՓ-ի Գլխավոր մրցույթ, 2015թ.) և «Համոզմունքները» (ԱրտԴոկՖեստ ՄԿՓ-ի Լավագույն վավերագրական ֆիլմ, DokLeipzig ՄԿՓ-ի Լավագույն արևելաեվրոպական ֆիլմ մրցանակ, 2016թ.): Չուպրինսկայան նաև «Դոկեր» Մոսկվայի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի կազմակերպիչներից է և նախընտրական հանձնաժողովի անդամը: