Վահրամ Մխիթարյան

1606
Vahram-Mkhitaryan_small

Վահրամ Մխիթարյան

Ծնվել է 1977թ.-ին Երևանում՝ Հայաստանում: Նա ռեժիսոր և լուսանկարիչ է: 2001-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի Խաղարկային կինոռեժիսուրա բաժինը (Դմիտրի Կեսայանցի արվեստանոց): Դրանից հետո ներգրավվեց սոցիալական գովազդների արտադրության ոլորտ, որտեղ հանդես եկավ որպես ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ: 2005թ.-ին տեղափոխվեց Լեհաստան որպես լեհ-հայկական ազատության ֆոնդի և լեհ-հայկական ֆուլբրայթ հանձնաժողովի՝ Լան Կիրկլանդ ծրագրի ներկայացուցիչ: 2009 և 2011 թթ.-ին ստացել է Լեհաստանի մշակույթի նախարարության “Gaude Polonia” կրթաթոշակ: Ավարտել է Վայդա կինոդպրոցի 2 ծրագրեր՝ “Development Lab” խաղարկային կինո, DOC PRO վավերագրական կինո: 2014թ.-ին ավարտեց իր առաջին վավերագրական ֆիլմը՝ «Հովվի երգը» և կարճամետրաժ «Կաթնեղբայր» ֆիլմը: 2 ֆիլմերն էլ առաջին լեհ-հայկական համատեղ արտադրություններն են, որոնք ամբողջ աշխարհում մասնակցել և մասնակցում են զանազան կինոփառատոնների և բերում մրցանակներ:

Ֆիլմացանկ

2014 – «Կաթնեղբայր» (կարճամետրաժ խաղարկային)
2014 – «Հովվի երգը» (վավերագրական)