Սուրեն Հասմիկյան (Հայաստան)
Ծնվել է 1935 թվականին Երևանում։1957-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1958-1961թթ. ուսումը շարունակել է Մոսկվայում կինոգիտության գծով ասպիրանտի կարգավիճակով։ Թեկնածուական թեզը պաշտպանել է 1970թ.-ին: Տարբեր տարիներին աշխատել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Արվեստի ինստիտուտում։ Ունի երկարամյա կինոխմբագրի փորձ՝ և «Հայֆիլմ» ստուդիայում, և որպես Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիր։ Մանկավարժական գործունեությունը սկսվել է 1972 թ.ից և շարունակվում է ցարդ։ Դասախոսում է և Հայկական Մանկավարժական համալսարանում և հատկապես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։10 տարուց ավելի ղեկավարել է ԵԹԿՊԻ արվեստի պատմության և տեսության ամբիոնը։ Տպագրվում է 1957 թվականից մինչև օրս։ Հոդվածների քանակը գերազանցում է 500-ը: Ավելի քան 100 գիտական ուղղվածության հոդված ունի: Հեղինակել է 5 գիրք, որոնցից 4-ը նվիրված են կինոյին, իսկ մեկը՝ XX դարի դրամատուրգիային։ Մի քանի սցենարների և պիեսների հեղինակ է։