ԱՄՓՈՓՈՒՄ

3561

ԱՄՓՈՓՈՒՄ

Լեհաստան, 2018, 50’
Ռեժիսոր՝ Անդրեյ Կուծիլա
Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Կուծիլա, Տատյանա Բեմբել
Օպերատոր՝ Անդրեյ Կուծիլա
Պրոդյուսեր՝ Միրոսլավ Դեմբինսկի
Մոնտաժողներ՝ Անդրեյ Կուծիլա, Պավել Կլեպաչ
Հնչյունավորող՝ Արտյոմ Բուսել
Արտադրող ընկերություն՝ «Էվերեստ» կինոստուդիա/ Լեհաստանի կինոինստիտուտ

Դեռափթիթ բելառուս արվեստագետ Մարիան, ամուսնուն Մինսկում թողնելով, այցելում է ընկերոջը՝ ալեհեր նկարիչ Անջեյ Ստրումիլոյին, և նրա քննարական դղյակը Լեհաստանում: Աղջկա համար այս ճամփորդությունը քաղաքային կյանքից շեղվելու լավ հնարավորություն է, ծերունու համար՝ զառամյալ տարիքով գորշացվող մենավոր գոյությունից ազատվելու միջոց: Ամենօրյա նկարչությունը, զրույցները, ձիավորությունն ու տնային աշխատանքն ընդհատում են միայն ամուսնու հեռախոսազանգերն, ով ցանկանում է, որ կինը վերադառնա տուն: Սակայն նա ուզում է ավելի երկար մնալ. նա դեռ անելիք ունի այստեղ…

ՊԱՐԳԵՎՆԵՐ
Միջին մետրաժի լավագույն վավերագրություն, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2018; Մրցանակ լավագույն լեհական վավերագրական ֆիլմի ռեժիսորին, Կրակովի կինոփառատոն, Լեհաստան, 2019; Գլխավոր մրցանակ, Վավերագրական միջազգային մրցույթ, Պյառնուի 33-րդ կինոփառատոն, Էստոնիա, 2019; Բելառուսի կինոգործիչների միության Կինոքննադատների գիլդիայի «Ծղոտե բիզոն» մրցանակ, «Լիստապադ» Մինսկի 26-րդ միջազգային կինոփառատոն, Բելառուս, 2019:

ԱՆԴՐԵՅ ԿՈՒԾԻԼԱ

1983 թվականին Բելառուսի Բառանովիչի քաղաքում ծնված Անդրեյ Կուծիլան 2007-ին լրագրողի դիպլոմ է ստացել Բելառուսի պետական համալսարանից: 2009-ին նա դարձել է Բելառուսի արվեստների պետական ակադեմիայի շրջանավարտ: Այժմ նա ազատ աշխատում է տարբեր ստուդիաների և հեռուստաալիքների համար: Կուծիլան ավելի քան 10 կարճ ու միջին մետրաժի ֆիլմի հեղինակ է, մասնակցել է մի շարք միջազգային կրթական ծրագրերի (այդ թվում՝ IDFAcademy և Berlinale Talents): 2018 թվականին Անդրեյի «Ամփոփում» ֆիլմն արժանացել է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի փառատոնի (IDFA) մրցանակին որպես Միջին մետրաժի լավագույն վավերագրություն:

Ֆիլմոգրաֆիա
Կիզակետային հեռավորություն (2008), Սպանել օրը (2010), Բա՛վ է: Հանուն ազատության… (2012), Սերը Բելառուսում (2013), Հյուրերը (2015), Այնտեղ, որտեղ դու պատկանում ես (2015), Անցնելիս (2016), 25 (2016), Լեռան արքան (2017), Ամփոփում (2018), Մերկապար ու պատերազմ (2019):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ