ԱՆՑՈՒՄ

2862

ԱՆՑՈՒՄ

Հայաստան, 2019, 47’
Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Կարինե Արոյան, Նարե Նավասարդյան
Օպերատորներ՝ Կարինե Արոյան, Վարուժան Գալտակյան, Նարե Նավասարդյան
Պրոդյուսերներ՝ Նարե Նավասարդյան, Կարինե Արոյան
Մոնտաժող՝ Վարուժան Գալտակյան
Հնչյունավորողներ՝ Վարուժան Գալտակյան, Լևոն Հախվերդյան
Արտադրող ընկերություն՝ «Հարթակ» ՀԿ
«Անցում» վավերագրական ֆիլմը շնչակտուր հետապնդում է [պատահական/ ոչ պատահական սկզբունքով ընտրված] ջահելությանը՝ Ժոռին, Արտակին ու Սաշկային, որը պարապ ֆրֆռում է հետհեղափոխական Հայաստանում՝ ջանալով նոր իմաստ հայթայթել։

Նոր Հայաստանն ասում է՝ ուղղակի արա, վերցրու և արա։ Ի՜նչ հեշտ է ասելը. արվո՞ղ է, հա՛, բայց ո՞նց։ Բարիկադների մյուս կողմում, շքերթի վերջում, հանկարծ հասկանում ենք, որ մենակ բողոքել ու դեմ լինել գիտենք։

Մեր «հերոսները» մի կողմ են գցում հին զենքերը, բայց նոր գործիքները դեռ հորինված չեն: Մի մասն ապակենտրոնացվում է, ճգնում է տանը, մի մասն էլ խառնվում է ամեն բանի մեջ։ Ոմանք՝ քարերի տակ մտած, կաշի են փոխում ու նոր պոչ են աճեցնում, ոմանք էլ՝ գլուխները կախ, անում են իրենց գործը։

Բայց բոլորը միաձայն իրենց ձայնն են փնտրում քաոտիկ կերպարանափոխության մեջ։

 

ԿԱՐԻՆԵ ԱՐՈՅԱՆ/ ՆԱՐԵ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Կարինե Արոյանն ու Նարե Նավասարդյանը հայ կինոգործիչներ են: Նարեն սցենարիստ է, խմբագիր և լրագրող, իսկ Կարինեն «Հարթակ» ՀԿ-ի համահիմնադիրն է: 2 տարի աշխատելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում՝ վավերագրական կինոարտադրության ոլորտում, Կարինեն շուրջ 4 տարի համակարգում էր «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնը, այնուհետև մի շարք մշակութային նախագծեր է ղեկավարել «Deem Communications» մարքետինգային գործակալությունում:

Համատեղ ֆիլմոգրաֆիա

Անցում (2019):