ԵՐԱԶՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

2625

ԵՐԱԶՆԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ռուսաստան, 2019, 43’
Ռեժիսոր՝ Պավել Ֆատախուտդինով
Սցենարի հեղինակ՝ Մաքսիմ Մեդովարով
Օպերատոր՝ Միխաիլ Բելով
Պրոդյուսեր՝ Իրինա Սնեժինսկայա
Մոնտաժող՝ Սվետլանա Բոբրովա
Հնչյունավորողներ՝ Եվգենի Չեմակին, Նադեժդա Շեստակովա
Արտադրող ընկերություն՝ SNEGA կինոընկերություն
Մի երա՞զ չէ արդյոք Ռուսաստանի պատմությունը: Այն որևէ կապ ունի՞ Նովիկովո գյուղի բնակիչների կյանքի հետ: Հենց այստեղ է գտնվում երբեմնի հայտնի բարերարներ Նովիկովների-Կիրեևների ազնվական տոհմի դամբարանը: Սակայն ավելի խորը հայացք նետելով՝ հանկարծ հասկանում ենք, որ այն ամենը, ինչով ապրում էին Նովիկովներ-Կիրեևները, արդիական է և այսօր: Ընդ որում՝ ոչ միայն գյուղի, այլև ամբողջ Ռուսաստանի համար:

 

ՊԱՎԵԼ ՖԱՏԱԽՈՒՏԴԻՆՈՎ

1952 թվականին Սվերդլովսկում (այժմ՝ Եկատերինբուրգ) ծնված Պավել Ֆաթախուտդինովը բեղմնավոր ռուս կինոռեժիսոր է, ով 1974-ին ավարտել է Ուրալի պետական համալսարանի Մեխանիկայի ու մաթեմատիկայի ֆակուլտետը: Այնուհետ՝ 1980-ին, հաճախել է անվանի ռուս ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի Բարձրագույն ռեժիսորական դասընթացներին: 2018 թվականին նրա «Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա» ֆիլմը «Ծիրանի ծառ» Ուջանի 4-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արժանացել է Ուջանի համայնքի հատուկ մրցանակին:

Ֆիլմոգրաֆիա

Զիջում (1980, խաղարկային), Մենակ ու անզեն (1983, խաղարկային), Օդային դեպք (1987, խաղարկային), Այդքան յուրատիպ ուրալյան կինեմատոգրաֆիան (1987), Ինչպես Կոլյադան գրեց իր պիեսը (1997), Պուշկինի ու Գյոթեի հանդիպումը (2000), Լիզա (2005), Քույր (2006), Սիբիրի մեծ գետերը. Անգարա (2009), Խավարում (2010), Անճանապարհ (2011), Սիբիրի մեծ գետերը. Լենա (2013), Ծանր դեպք (2013), Սիբիրի մեծ գետերը. Բիրյուսա (2014), Երազներ Ռուսաստանի մասին (2019):