ՄԱՐՈՂ ԳՅՈՒՂԸ

3524

ՄԱՐՈՂ ԳՅՈՒՂԸ

Չինաստան, 2019, 172’
Ռեժիսոր՝ Լիու Ֆեյֆան
Սցենարի հեղինակներ՝ Լիու Ֆեյֆան, Միաո Ռուվեն
Օպերատորներ՝ Լիու Ֆեյֆան, Չեն Չիա-մին
Պրոդյուսեր՝ Լիու Ֆեյֆան
Մոնտաժող՝ Գուո Հենցի
Կոմպոզիտոր՝ Ռոկ Չեն
Արտադրող ընկերություն՝ Շանհայի Հաոցզին կինոկենտրոն
 

Ի տարբերություն այլ երիտասարդների՝ Հոու Ցզունլին չի տեղափոխվել քաղաք, այլ մնացել է ընտանիքի հետ մեկուսի լեռնային գյուղում: Հյուսիսչինական Շանսի նահանգում ապրող մատաղ սերնդի ներկայացուցիչները ստիպված են լքել իրենց տունը, քանի որ այլևս անկարող են ավանդական աշխատանքով օրավուր հացը վաստակել: Խարխուլ տները դեռ շարունակում են ընդդիմանալ ձյանն ու անձրևին, սակայն որքան կարո՞ղ է գոյատևել գյուղը, եթե բոլոր ընտանեկան կապերը խզվում են: Այս երկարաշունչ վավերագրություն-դիտարկումը հուզիչ ու ամբողջական հայացք է ձգում համեստ մարդկանց կյանքի մեկ տարուն, որոնք, չնայած ծանր կացությանը, սիրում են իրենց ծննդավայրը:

 

ԼԻՈՒ ՖԵՅՖԱՆ

 

1981 թվականին ծնված Լիու Ֆեյֆանը (օրիգինալ անունը՝ Լիու Գուանմին) չինացի կինոռեժիսոր և լուսանկարիչ է: Նա ծնվել է Չինաստանի Շանսի նահանգի Յուանպին քաղաքում՝ ի վերջո ընդունվելով Չունցինի համալսարանին կից Մեիշի կինոակադմիան: Շուրջ երեք տարի աշխատել է գովազդային ընկերությունում որպես լուսանկարիչ: Նա հեղինակել է երկու կարճամետրաժ, իսկ «Մարող գյուղը» նրա առաջին լիամետրաժ վավերագրությունն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականին Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում: Որպես լուսանկարիչ՝ ներգրավված է եղել մի շարք ֆիլմերի, հեռուստասերիալների ու վավերագրությունների ստեղծմանը: «Օազիս» վավերագրական ֆիլմը, որտեղ նա լուսանկարիչ էր, պարգևատրվել է ԱՌԱՋԻՆ միջազգային կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակով:

Ֆիլմոգրաֆիա

Վարդագույն ծաղիկներ (2008, կարճամետրաժ), Մեծ անուններ (2010, կարճամետրաժ), Մարող գյուղը (2019):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ