ԲԵՐԼԵՆԳԱ ԳՐԱՆԴԵ
Պորտուգալիա, 2014, 21’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Վիտոր Կարվալյո
Օպերատոր՝ Վիտոր Կարվալյո
Պրոդյուսեր՝ Վիտոր Կարվալյո
Մոնտաժող՝ Վիտոր Կարվալյո
Հնչունավորողներ՝ Վիտոր Կարվալյո, Նոլան Րիս
Մի կղզի՝ պորտուգալական ափից ոչ հեռու. ծովափնյա հանգստավայր է ամռանը, պաշտպանվող պահեստ է տարվա մնացած եղանակներին: Միայն փարոսի աշխատողներն են ձմռանն այստեղ ապրում: Հազարավոր ծովային թռչունների հետ միասին: Խորասուզում ունայնության ու տարերքի մեջ՝ նկարված այնպիսի կադրերով, որոնք մերում են մարդուն նրա շրջապատի հետ: Աշխարհի ծայրերից մեկի հիանալի դիմանկար:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Գլխավոր մրցանակ լավագույն ֆիլմի և լավագույն վավերագրության համար, MOSTRARTE – ակադեմիական արվեստների և պատկերի փառատոն, Պորտու, Պորտուգալիա, 2016:
ՎԻՏՈՐ ԿԱՐՎԱԼՅՈ
Վիտոր Կարվալյոն երիտասարդ կինոռեժիսոր է Լիզբոնից (Պորտուգալիա), ով կինո է ուսանել Հնդկաստանում և ԱՄՆ-ում: Նրա «Հուշեր խաչից» և «Բերլենգա Գրանդե» կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ միջազգային կինոփառատոներում, այդ թվում՝ Visions du Réel-ում, Doclisboa-ում and IndieLisboa-ում:
Ֆիլմոգրաֆիա
Հուշեր խաչից (2012), Բերլենգա Գրանդե (2014):