ՑԱՎԸ ԻՄ

3817

ՑԱՎԸ ԻՄ

Ավստրալիա, 2018. 13’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ֆարշիդ Ախլաղի
Օպերատոր՝ Ֆարշիդ Ախլաղի
Խմբագիր պրոդյուսերներ՝ Սթիվ Թոմաս, Շենոն Օուեն
Հնչյունավորող՝ Էնթ Բոուն
Արտադրող ընկերություն՝ Արվեստների վիկտորիանական քոլեջ (VCA)

Մի օր: Մի սենյակ: Մի դուբլ: Ողնաշարի վիրահատությունից հետո նա միշտ ցավերի մեջ էր՝ ուժեղ ցավերի, անտանելի ցավերի: Երկար ժամանակ ցավազրկողներն էին նրա միակ փրկությունը, բայց օրերից մի օր նա որոշեց դադար տալ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Լոս Անջելեսի վավերագրական ֆիլմերի փառատոն (DOCLA), ԱՄՆ, 2018; Հատուկ հիշատակում, Camerimage կինոփառատոն, Բիդգոշչ, Լեհաստան, 2018; Լավագույն փորձարարական վավերագրություն, «Դիտակետ» Գենտի վավերագրական ֆիլմերի փառատոն, Բելգիա, 2019; Լավագույն խաղաղօվկիանոսյան կարճամետրաժ ֆիլմ, Անուու-րու Աբորո կինոփառատոն, Պոյնդիմի, Նոր Կալեդոնիա, 2019; «Սև արջ» մրցանակ, Աթենքի ֆիլմերի + վիդեոյի միջազգային փառատոն, Օհայո, ԱՄՆ, 2019:

 

ՖԱՐՇԻԴ ԱԽԼԱՂԻ

1981 թվականին Թեհրանում ծնված Ֆարշիդ Ախլաղին իրանա-ավստրալական կինոգործիչ է: Նա իր գործունեությունն սկսել է խաղարկային ու փորձարարական ֆիլմեր նկարահանելով: 15 կարճամետրաժ խաղարկային ու վավերագրական ֆիլմ է հեղինակել՝ մասնակցելով աշխարհի բազմապիսի կինոփառատոների: 2012 թվականին նա տեղափոխվել է Ավստրալիա: 2018-ին Ախլաղին արժանացել է հեղինակավոր Camerimage կինոփառատոնի «Հատուկ հիշատակում» մրցանակին: Նրա առաջին լիամետրաժ վավերագրությունը՝ «Երաժշտությունից դեպի լռություն» ֆիլմը 2019-ին բարձրացել է ավստրալական կինոթատրոնների էկրաններ: Նրա վերջին՝ «Ցավը իմ» կարճամետրաժը ցուցադրվել է ավելի քան 30 կինոփառատոնում և ստացել բազմաթիվ մրցանակներ:

 

Ֆիլմոգրաֆիա

Տանհա Յադեգար (1996), Ճղած թուղթ (1997), Ռազմե Աշեղի (2007), Գոլորշիացում (2010), Ենթադրենք՝ պիտի պատվենք մահը (2010), Կույր բվի հարսանյաց սրահը (2010), Վաճառվում է (2011), Կայարան 44 (2011), Հարյուրավոր ընտանիքը (2012), Անքունը (խաղարկային, 2012), Աբորտ (խաղարկային, 2013), Խորտակված երազներ (2016), Երաժշտությունից դեպի լռություն (2018), Ցավը իմ (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ