ՕԲՈՆ
Գերմանիա/ Ճապոնիա, 2018, 15’
Ռեժիսորներ՝ Անդրե Հյորման, Աննա Սամո
Սցենարի հեղինակ՝ Անդրե Հյորման
2D անիմատոր՝ Աննա Սամո
Պրոդյուսեր՝ Անդրե Հյորման
Հնչյունավորող՝ Կրիստոֆ դե լա Շևալերի
Արտադրող ընկերություն՝ Hoermann-Filmproduction/ Vizion
Ակիկո Տակակուրան Հիրոսիմայի ատոմային պայթյունը վերապրած վերջին կենդանի մարդկանցից է: Սա նրա պատմությունն է, նրա ձայնն ու նրա խոսքերը: Այս գունեղ և հուզիչ ֆիլմում նա նկարագրում է՝ ինչպես սարսափի ու մղձավանջի մեջ ինքը կարողացավ հոր հետ մտերմության հազվագյուտ ակնթարթ կիսել:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
Գլխավոր մրցանակ, CINANIMA անիմացիայի միջազգային փառատոն, Էսփինյո, Պորտուգալիա, 2018; Արծաթե վիշապ (Օսկարի որակավորող) Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար, Կրակովի 58-րդ կինոփառատոն, Լեհաստան, 2018; «Կանայք անիմացիայում» մրցանակ՝ անիմացիոն կինոյում գերազանցության համար, ASIFA East անիմացիայի 49-րդ կինոփառատոն; Լավագույն կարճամետրաժ վավերագրություն, Երիտասարդական ժյուրի, FRONTDOC վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, Աոստա, Իտալիա, 2018; Լավագույն գերմանական անիմացիայի ընտրանի, Անիմացիոն շաբաթ, Վիսբադեն, Գերմանիա, 2018; Մեծ շրխան, doxs!, Դույսբուրգ, Գերմանիա, 2018; Հատուկ հիշատակում, DOCNYC, Նյու Յորք, ԱՄՆ, 2018; Հատուկ հիշատակում, Հավայիի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2018; Լավագույն ֆիլմ, ASIFA East անիմացիայի 49-րդ կինոփառատոն, Նյու Յորք, ԱՄՆ, 2018; Ժյուրիի հատուկ հիշատակում, «Անքնություն» 6-րդ միջազգային կինոփառատոն, Կալուգա, Ռուսաստան, 2018; Ժյուրիի հատուկ հիշատակում, Ուեսկայի 46-րդ միջազգային կինոփառատոն, Իսպանիա, 2018; Բացառիկ մշակութային արժեքի վկայական, Գերմանիայի կինոգնահատման գործակալություն (Վիսբադենի ֆիլմերի վարկանիշային գործակալություն), 2018:
ԱՆԴՐԵ ՀՅՈՐՄԱՆ
1975 թվականին ծնված գերմանացի կինոգործիչ Անդրե Հյորմանը քաղաքագիտություն է ուսանել բեռլինյան Հումբոլդտի համալսարանում և կինոռեժիսուրա՝ Բաբելսբերգի կինոհամալսարանում: Քալիֆորնիայի համալսարանի Սցենարիստների մասնագիտական ծրագրի շրջանավարտ է: Նրա վավերագրական ֆիլմերը ցուցադրվել և պարգևատրվել են բազում հեղինակավոր միջազգային կինոփառատոներում: Նա ռեժիսորական, պրոդյուսերական և սցենարիստական գործունեություն է ծավալում Լոս Անջելեսում և Բեռլինում:
Ֆիլմոգրաֆիա
Կալկաթան է կանչում (2007), Շնչահեղձ (2009), Հայրական աղոթք (2010), Լոդեն. փոքրիկ վանականը (2012), Բհավինի – ես ընդամենն ուզում եմ պարել (2013), Էնդրյուն մեծ ֆանֆարներով (2014), Քրաուլի – յուրաքանչյուր կովբոյ պիտի իր ձին ունենա (2015), Սիրեայի երգը (2016), Սիաննա – Հոլիվուդում մենակ (2017), Արին ու Մեռելների օրը (2018), Օբոն (2018), Ռինգ (2019), Գիշերային անտառ (2020):
ԱՆՆԱ ՍԱՄՈ
1980 թվականին Մոսկվայում ծնված Սամոն երազում էր ծաղրածու դառնալ կամ տեսուչ: Բայց դարձավ անիմատոր: Նրա ամենասիրելի մանկական զբաղմունքներն էին պատի պաստառներին նկարելը, ոտանավորներ արտասանելն ու ընտանեկան ճենապակին ոչնչացնելը: 1999-ին նա սկսեց ճարտարապետություն ուսանել Մոսկվայում, բայց երկու տարի անց անցավ անիմացիայի: 2002-2006 թվականներին բեմանկարչություն է ուսանել ՎԳԻԿ-ում (Կինոյի համառուսական պետական համալսարանում): 2006-2013 թվականներին անիմացիա է ուսանել Կոնրադ Վոլֆի անվան բարձրագույն կինոդպրոցում (Պոտսդամ, Գերմանիա): 2011-ի հոկտեմբերից ի վեր ազատ անիմատոր է Բեռլինում և Նյու Յորքում: Սամոյի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում, ինչպիսիք են Բեռլինալեն, Անսին, Շտուտգարտը, Հիրոսիման, «Հանդիպումներ» կինոփառատոնը, Քորկի կինոփառատոնը, Ասպենի կարճամետրաժ կինոփառատոնը և այլն:
Ֆիլմոգրաֆիա
Բարև, Անտեննա (2008), Ֆոկուս-պոկուս (2009), Weiß kein weiß (2010), Փոքրիկ պլաստմասե ֆիգուր (2012), Փակ աչքերով (2013), Մարդը մեծ է (2016), Օբոն (2018), Հակառակների խաղը (2019):