Հարություն Բեզջյան

2194
harout-Bezjian

Հարություն Բեզջյան

1954թ.-ին Լիբանանում ծնված Հարություն Բեզջյանը ղեկավարել է փարիզյան Ժորժ Պոմպիդու կենտրոնի տեսալսողական բաժինը, որտեղ նրա ենթակայության տակ էին ավելի քան 45 մարդ, հիմնականում՝ հետարտադրական գործընթացի, կինոյի և տեսադարանների պահպանման և վերականգնման մասնագետներ: Բեզջյանը արվեստի, դիզայնի և ճարտարապետության մասին ֆիլմերի գործադիր պրոդյուսերն էր (համագործակցել է ARTE-ի, France3-ի, France5-ի, RTSR-ի, RTBF-ի, Channel Four-ի և այլ հեռուստաալիքների հետ) և մեծ դեր է ունեցել Կենտրոնի տեսադարանի թվայնացման գործում: Բեզջյանի հսկողության տակ էին նաև Վիդեոարտ ինստալյացիաները (համագործակցել է Նամ Ջուն Փայկի, Վոլֆ Ֆոսթելի, Գերի Հիլի, Բիլ Վիոլայի և այլոց հետ):

2001-2011թթ. «Passages» ընկերության տնօրենն էր, որը հիմնականում զբաղվում էր նոր մեդիա արվեստների և տեսալսողական արտադրությամբ, խորհրդակցություն և ինստալյացիաներ էր տրամադրում ֆրանսիական թանգարաններին (Լուվրին, Բրանլիի, Պոմպիդու կենտրոնին, Paris Musռes-ին, Մեծ Պալատին և այլն): 2012-2016թթ. ղեկավարում էր «Museoconsult» ընկերությունը, որը նմանատիպ գործունեություն էր իրականացնում: