Հայտերի ընդունման կարգ 2021
Ընդամենը մի քանի պարզ կետ, որոնց խնդրում ենք ծանոթանաք հայտն ուղարկելուց առաջ:
- Փառատոնը բոլոր տեսակի վավերագրական ֆիլմերի հայտեր է ընդունում:
- Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2021թ.-ի հունիսի 1-ը:
- Բոլոր ֆիլմերը պետք է ունենան անգլերեն ենթագրեր:
- Հայտագրելով ֆիլմը՝ իրավատերերը համաձայնություն են տալիս, որ փառատոնը կարող է ֆիլմից հատվածներ օգտագործել գովազդային նպատակներով:
- Առցանց հղումները նախընտրելի են: Դրանց բացակայության դեպքում՝ DVD-ն անհրաժեշտ է ուղարկել փոստով ՀՀ, ք. Երևան, 0052, Աղասու փ. 30 հասցեին: Խնդրում ենք չուղարկել DVD-ներն արագ փոստի ծառայություններով, եթե Ձեզ այդ մասին չենք խնդրել:
- Ընտրվելու դեպքում՝ մասնակցին կխնդրենք փառատոնին տրամադրել ֆիլմը MP4 H.264 codec ձևաչափով և հնարավորության դեպքում՝ ենթագրերի .srt կամ .ass ֆայլերը:
- Փառատոնը չի հոգում մասնակիցների ճանապարհածախսը, բայց փառատոնի օրերին Ուջանում անվճար կացարան, սնունդ և տրանսպորտ է տրամադրում:
- Մենք մի՛շտ ուրախ ենք նայել ձեր ֆիլմերը, այնպես որ մի հապաղեք և հայտագրվեք: Հաջողությո՛ւն ենք մաղթում։
In case of any questions please feel free to contact us at info@atieff.org.
[fc id=’3′ align=’center’][/fc].