ԱՔԱԴԻԱՆԱ

3550

ԱՔԱԴԻԱՆԱ

Կանադա, 2019, 10’
Ռեժիսորներ՝ Գիյոմ Ֆորնյե, Սամուել Մատյո, Յանիք Նիլոն
Սցենարի հեղինակ՝ Գիյոմ Ֆորնյե
Օպերատոր՝ Յանիք Նոլին
Պրոդյուսեր՝ Ժան-Պիեռ Վեզինա
Մոնտաժող՝ Սամուել Մատյո
Արտադրող ընկերություն՝ Կինոմադա
2017 թվական: Մայիս: Լուիզիանա նահանգի Բրո Բրիջ քաղաքը դիցական Խեցգետինների փառատոնի թատերաբեմ է դարձել: Ամերիկայում հերթական օրն է սովորական:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Կանադական կարճամետրաժ ֆիլմի ամենախոստումնալից ռեժիսոր, Վանկուվերի միջազգային կինոփառատոն, Կանադա, 2019; ընդգրկվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի կողմից կազմված 2019 թվականի լավագույն կանադական կարճամետրաժների թոփ տասնյակի մեջ:

ԳԻՅՈՄ ՖՈՐՆՅԵ/ ՍԱՄՈՒԵԼ ՄԱՏՅՈ/ ՅԱՆԻՔ ՆՈԼԻՆ

Գիյոմ Ֆորնյեն, Սամուել Մատյոն և Յանիք Նոլինը կանադացի կինոգործիչներ են: Իրենց համատեղ ռեժիսորական դեբյուտից՝ Սանդենսի կինոփառատում իր առաջնաբեմն ունեցած «Աքադիանա» ֆիլմից բացի՝ Ֆորնյեն հայտնի է իր «Երկու դոլար» ֆիլմի համար, Մատյոն հեղինակել է «Լա Սիտե-Լիմուալու» (2013) և «Լա Սիտե-Սեն-Ռոշ» (2011) կարճամետրաժները, իսկ Նոլինը քվեբեկյան «Կինոմադա» ընկերության հիմնադիրն է: 2009 թվականից ի վեր՝ «Կինոմադա»-ն ինտենսիվ կինոաշխատարաններ է կազմակերպել ավելի քան տասը երկրում, որոնցից յուրաքանչյուրին մասնակցել են տարբեր ազգությունների երիտասարդ կինոգործիչներ:

Համատեղ ֆիլմոգրաֆիա

Աքադիանա (2019)

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ