
Անդրանիկ Հարությունյան
Ծնվել է 1989թ.-ի սեպտեմբերի 28-ին: 2014 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը՝ մասնագիտանալով խաղարկային կինոռեժիսուրայի մեջ (Սուրեն Բաբայանի արվեստանոց): Իր կուրսային աշխատանքով մասնակցել է մի շարք ուսանողական և միջազգային կինոփառատոնների և արժանացել մրցանակների:
Ֆիլմացանկ
2012 – «Մայրամուտ»
2013 – «Հեքիաթ»
2013 – «Գորգեր»
2014 – «Երազ տեսա: Ես այնտեղ… »
2014 – «Արտ Հյուրանոց»