«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» – 2017. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

3932

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» – 2017. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի III միջազգային փառատոնն ուրախ է ներկայացնել իր մրցութային ծրագրերը: Այս տարի մենք ստացել էինք շուրջ 1650 հայտ մոտ 100 երկրից: Ի վերջո՝ երկու մրցութային՝ կարճամետրաժ (մինչև 40 րոպե) և լիամետրաժ (40 րոպե և ավելին) ծրագրերում ընդգրկվեց ընդհանուր առմամբ 30 ֆիլմ՝ 25 երկրից:

«Ծիրանի ծառի» մեկնարկին մնացել է մեկ ամսից էլ քիչ. փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 1-5-ը: Շուտով պատրաստ կլինի նաև ցուցադրությունների ժամանակացույցը: Սիրո՛վ կսպասենք ձեզ «Մոսկվա» կինոթատրոնում և Ուջանի բացօթյա ցուցադրություններին:

Կարճամետրաժ մրցույթ (մինչև 40 րոպե)

Անֆալի անհայտ լուսանկարները (Հավրազ Մոհամեդ Համա Ռաշիդ, Իրաք, 2017)
Բաբախյուն (Ռոբին Պետրե, Հունգարիա, 2015)
Բնակարանամուտ (Էֆի Վայս/ Ամիր Բորենշտայն, Ալբանիա, 2016)
Դիստրիբուցիա (Սեմ Էլիսոն, ԱՄՆ/ Նիկարագուա, 2017)
Երեխաների մաշկի վրա (Ադրիանո Զեքա, Իտալիա, 2017)
Ինչպես վաստակել չոր սեզոնին (Ինես Պոնթե, Անգոլա/ Պորտուգալիա/ ՄԹ, 2016)
Լուսինը, արևը և հրացանակիրները (Վահագն Խաչատրյան, Հայաստան/ Պորտուգալիա, 2017)
Ճշմարտությունից չես փախչի (Ա.ա.Վ. Ամասի, Զիմբաբվե, 2016)
Մեկ անգամ ամռանը (Սիրական Աբրոյան, Հայաստան/ Ֆրանսիա/ Վրաստան, 2010)
Չադրայից անդին (Սահրա Մոսավի, Աֆղանստան, 2012)
Պոմոր կանայք (Աննա Կատորինա, Ռուսաստան, 2016)
Սիբիրյան տապան (Պավել Սկորոբոգատով, Ռուսաստան, 2017)
Տեխնոլոգիայի մյուս կողմը (Խոսե Պրիետո/ Լեոնարդո Լլամաս, Իսպանիա/ Գանա, 2016)
Ֆաբեր նավալիս (Մաուրիցիո Բորելո, Նորվեգիա/ Իտալիա, 2015)
24/04 համաշխարհային նվագախումբ (Սեգ Կիրակոսյան, Հայաստան, 2017)

Լիամետրաժ մրցույթ (40 րոպե և ավելին)

Անաղարտ ձայներ (Ռենատո Մորելի, Իտալիա, 2016)
Արյուն և լուսին (Տոմազո Կոնտրոնեի, Եմեն/ Իտալիա, 2017)
Եկեք կռիվ-կռիվ խաղանք (Մելիս Մուհու, Էստոնիա, 2016)
Լույսի մեջ (Ռազմիկ Գրիգորյան, Հայաստան, 2017)
Խուանսիտո Փավան (Տատյանա Ֆոնտ, Արգենտինա, 2015)
Հանգստի կանգառ (Իզաբել Ինգոլդ, Ֆրանսիա, 2016)
հանգույց (Ացուշի Կոյկե, Ճապոնիա/ Նորվեգիա, 2010)
Հետզհետե (Շահրամ Բադախշան Մեհր, Իրան, 2017)
Հիշիր անունը քո, Բաբելոն (Մարի Բրուման/ Բռամ Վան Քաուենբերգե, Բելգիա, 2015)
Մուսա լեռ՝ ճանապարհ դեպի տուն (Մարիամ Օհանյան, Հայաստան, 2016)
Պետրիլա մոլորակը (Անդրեյ Դասկալեսկու, Ռումինիա, 2016)
Վերապրած երգեր. արևմուտքից՝ արևելք (Քրիստինա Սոլոյան, Հայաստան, 2017)
Տների և տիեզերքի շուրջ (Կոշտանա Բանովիչ, Նիդեռլանդներ, 2016)
Տչինդաներ (Պաբլո Գարսիա Պերեզ դե Լառա/ Մարկ Սերենա, Կաբո Վերդե/ Իսպանիա, 2015)
Փարիզ-Կանն-Օռլեան (Դմիտրի Շառաբարին, Ռուսաստան, 2016)