«Ծիրանի ծառ» Ուջանի ՄԿՓ 2022

1058

«Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 21-28-ը։

Ինչպես միշտ՝ բոլոր մասնակիցներն ու ժյուրիի անդամները կապրեն հյուրընկալ գյուղացիների տներում, ամեն օր հաց կկիսեն նրանց հետ ու միասին ֆիլմեր կդիտեն Ուջանի այգում՝ բաց երկնքի տակ։ Մասնակիցները նաև կհրավիրվեն բազմաթիվ էքսկուրսիաների դեպի պատմական հուշարձաններ, գինեգործարաններ, թանգարաններ և ուրիշ ոչ պակաս հետաքրքիր տեղեր։
Փառատոնին զուգահեռ՝ Ուջանի կինոդպրոցի երեխաները ողջ գյուղում նկարահանելու են իրենց կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ի վերջո կցուցադրվեն փառատոնի փակման արարողությանը։
Ընդհանուր առմամբ՝ փառատոնը կցուցադրի 30-35 ֆիլմ, որից 10-12-ը՝ Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում, ևս 10-12-ը՝ Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, իսկ մնացածը մեր Հատուկ ցուցադրությունների բաժնում։ Վերջինս կներառի համադրված մի ծրագիր՝ նվիրված սերբական վավերագրական կինոյին, որը կպատրաստենք ու ձեզ կներկայացնենք Բելգրադի Էթնոլոգիական կինոյի միջազգային փառատոնի մեր գործընկերների հետ միասին։
Այսպիսով՝ եթե դուք կինոյի մարդ եք, ապա առանց հապաղելու հայտ լրացրեք այստեղ։
Իսկ եթե կինոսեր հանդիսական եք, ամրագրեք ամսաթվերն, ու կհանդիպենք 2022 թվականի օգոստոսի 21-28-ը՝ Ուջանում։