«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ 2016

1319

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ 2016

«Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնն ուրախ է հայտարարելու հայտերի ընդունում: Երկրորդ «Ծիրանի ծառ» կինոփառատոնը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ը՝ Երևանում, Ուջանում և Գյումրիում:
Փառատոնին կարող են մասնակցել ազգագրական և մարդաբանական բովանդակություն ունեցող վավերագրական ֆիլմերը: Ֆիլմերի տարիքային սահմանափակում չկա:
Ֆիլմերն ընդունվում են բոլոր թվային ֆորմատներով: Ցանկալի է, որ ֆիլմերը մատչելի լինեն ինտերնետային հղմամբ ներբեռնման համար: Ֆիլմի հղման բացակայության դեպքում DVD-ներն անհրաժեշտ է ուղարկել փոստով հետևյալ հասցեին՝ ՀՀ, ք. Երևան 0052, Աղասու փողոց 30 (խնդրում ենք չուղարկել DVD-ներն արագ փոստի ծառայություններով, եթե Ձեզ այդ մասին չենք խնդրել):
Հայտը կարող եք լրացնել այստեղ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի օգոստոսի 1-ը:

[fc id=’3′ align=’center’][/fc].