ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ

1450

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ

  • Փառատոնին կարող են մասնակցել ազգագրական և մարդաբանական բովանդակությամբ ֆիլմերը:
  • FilmFreeway-ի միջոցով հայտագրման դեպքում՝ հարկավոր է ֆիլմը հայտագրել նաև փառատոնային կայքով: Այլապես հայտը չի ընդունվի:
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2018թ.-ի մայիսի 15-ը:
  • Բոլոր ֆիլմերը պետք է ունենան անգլերեն ենթագրեր:
  • Հայտագրելով ֆիլմը՝ իրավատերերը համաձայնություն են տալիս, որ փառատոնը կարող է ֆիլմից հատվածներ օգտագործել գովազդային նպատակներով:
  • Առցանց հղումները նախընտրելի են: Դրանց բացակայության դեպքում՝ DVD-ն անհրաժեշտ է ուղարկել փոստով ՀՀ, ք. Երևան, Աղասու փողոց 30 հասցեին: Խնդրում ենք չուղարկել DVD-ներն արագ փոստի ծառայություններով, եթե Ձեզ այդ մասին չենք խնդրել:
  • Ընտրվելու դեպքում՝ մասնակիցը պետք է փառատոնին ներկայացնի ֆիլմի MP4 H.264 codec տարբերակը:
  • Փառատոնը չի հոգում մասնակիցների ճանապարհածախսը, սակայն փառատոնի օրերին տրամադրում է անվճար կացարան և սնունդ:

Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ՝ info@atieff.org:

[fc id=’3′ align=’center’][/fc].