«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» Կինոփառատոն. Հայտերի Ընդունում

1338

«ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» Կինոփառատոն. Հայտերի Ընդունում

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը սիրով հայտարարում է հայտերի ընդունում: Փառատոնին մասնակցության հայտ կարող են ուղարկել ազգագրական և մարդաբանական բովանդակությամբ վավերագրական ֆիլմերի հեղինակները: Ֆիլմերի տարիքային սահմանափակում չկա:

Ֆիլմերն ընդունվում են բոլոր թվային ֆորմատներով: Ցանկալի է, որ ֆիլմերը մատչելի լինեն ինտերնետային հղումով: Հղման բացակայության դեպքում՝ ֆիլմերի DVD-ն հարկավոր է ուղարկել փաստով՝ հետևյալ հասցեին՝ ՀՀ, ք. Երևան 0052, Աղասու փողոց 30:

Հայտերի ընդունման կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ հայտը կարող եք լրացնել այստեղ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի օգոստոսի 1-ը:

Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ՝ info@atieff.org :

[fc id=’3′ align=’center’][/fc].