Արթուր Խուդոյան

1525
73634_101398156596138_2026905_n

Արթուր Խուդոյան

Ծնվել է 1959թ.-ին Եղեգնաձորում: 1981-ին ավարտել է Երևանի՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի Կինոռեժիսուրայի բաժինը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսոր և «ՍԱՐ» հեռուստաընկերությունում՝ որպես գեղարվեստական ղեկավար: 1991թ.-ին նրա «Սպիտակ գիշեր կույր սուրհանդակի համար» ֆիլմն արժանացել է Հյուսթոնի ՄԿՓ-ի էքսպերիմենտալ ժանրի հատուկ մրցանակին:

Ֆիլմացանկ

1984 թ. – «Ջութակի համերգ նվագախմբի համար»
1991 թ. – «Սպիտակ գիշեր կույր սուրհանդակի համար»
2011թ – «Ինձ աշուղ են ասում »