ԱՇՈ

4349

ԱՇՈ

Իրան, 2019, 30’
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ջաֆար Նաջաֆի
Օպերատոր՝ Ահմադ Բաբադի
Պրոդյուսեր՝ Մարյամ Նաղիբի
Մոնտաժող՝ Հուդա Արշադ Ռջահի
Հնչյունավորող՝ Սաիդ Բահրամի
Աշոն պատանի հովիվ է, ով վայելում է կյանքը իրանական լեռներում: Նրա բոլոր ոչխարները հայտնի մարդկանց՝ դերասանների, դերասանուհիների ու քաղաքական գործիչների անուններն են կրում. ամեն ինչ կախված է վերջիններիս սանրվածքից: Աշոն նաև ձեր տեսած ամենայուրատիպ կինոմանն է: Նա տոննաներով ֆիլմեր է նայում դաշտերում իր ճաքաշ պլանշետի վրա ու երազում է մի օր կինոաստղ դառնալ: Մինչ այդ ակնկալվում է, որ նա, ծնողների պայմանավորվածության համաձայն, կամուսնանա իր կուզեն Փարիի հետ: Ապշեցուցիչ գեղեցկության, երազային բնապատկերներն իդեալական ֆոն են տրամադրում բնածին աստղի այս ռոմանտիկ ֆիլմ-դիմանկարի համար:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Լավագույն վավերագրություն, Մանկական վավերագրությունների մրցույթ, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2019; Պատվավոր դիպլոմ, DOK Leipzig, Գերմանիա, 2019; Լավագույն վավերագրական կարճամետրաժ, «Սինեմա վերիտե» Իրանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոն, Թեհրան, Իրան, 2019:

 

ՋԱՖԱՐ ՆԱՋԱՖԻ

1986 թվականին ծնված Ջաֆար Նաջաֆին Թեհրանի Արվեստի համալսարանի կինոուսանող է: Այժմ աշխատում է լուսանկարչի ու կինովավերագրողի գործունեության զարգացման վրա: Մասնագիտական կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական և օպերատոր: Այս պահի դրությամբ նա հեղինակել է երկու ֆիլմ՝ «Գոյության գույնը» հեռուստատեսային վավերագրությունը և «Աշո» կարճամետրաժը:

 

Ֆիլմոգրաֆիա

Գոյության գույնը (2018), Աշո (2019):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ