Տեխնոլոգիայի մյուս կողմը
Ահմեդը, Հալիդը և Իսմաիլը գաղթականներ են Գանայի Հյուսիսային մարզից և պատկանում են դագոմբա փոքրամասնական ցեղին: Իրենք ապրում և աշխատում են Գանայի մայրաքաղաք Աքրայի Ագբոգբլոշի շրջանում, որը ոչ միայն զարգացած երկրների անպետք էլեկտրոնային սարքերի վերջին կանգառն է, այլև Երկրագնդի ամենաաղտոտված վայրերից մեկը: 20 000 բնակչության մեծ մասն իր օրավուր հացը վաստակում է մասնատելով և այրելով այդ սարքերը՝ այդպիսով ամեն օր ենթարկվելով գերվնասակար նյութերի ազդեցությանը:
Արդի ժամանակներում, երբ համակարգիչները, պլանշետները, հեռախոսները գերարագ տեմպերով հնանում և դեն են նետվում, այս վավերագրությունը՝ երրորդ աշխարհի համայնքներից մեկի անդամների մտերմիկ դիմանկարների միջոցով, պատկերում է, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ արդյունաբերականացված ազգերի սպառողական կենսակերպը:
Խոզե Պրիետո
1985թ.-ին ծնված Խոզե Պրիետոն ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանը՝ մասնագիտանալով անգլերեն լեզվի և գրականության մեջ: Ունի նաև տեսալսողական թարգմանության մագիստրոսի կոչում՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանից և լուսանկարչության և թվային պատկերի մասնագետի որակավորում՝ Դուբլինի արվեստի և դիզայնի ազգային քոլեջից: 2011-ից ի վեր աշխատում է Բարսելոնայի Մարդու իրավունքների կինոփառատոնում՝ որպես Վիդեոյի և ենթագրման բաժնի ղեկավար՝ մոնտաժելով պաշտոնական տեսագրությունները և համակարգելով մոտ 40 հոգանոց խմբի՝ մասնագետների, ուսանողների և կամավորների աշխատանքն ուղղված ընտրված ֆիլմերի թարգմանությանը և ենթագրմանը: 2016-ից ի վեր զբաղեցնում է նաև արտադրության ղեկավարի պաշտոնը:
Լեոնարդո Լլամաս
1986թ.-ին ծնված Լեոնարդո Լլամասն ավարտել է Նավառայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը: Աշխատել է մի շարք նախագծերի վրա՝ վատնած շինանյութով սոցիալական կենտրոններ կառուցելով բազմաթիվ իսպանական գյուղերում: 2 տարի աշխատել է հասարակական կազմակերպության համար՝ ստանձնելով շինհրապարակի ղեկավարի պաշտոնը Գանայում տարրական դպրոցի և հիվանդանոցի կառուցման ժամանակ:
Միասնական Ֆիլմոգրաֆիա
Սիբիրյան տապան, 2017
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Իսպանիա/ Գանա, 2016, 29’
անգլերեն և դագբանի՝ անգլ./հայ. ենթագրերով
Ռեժիսորներ և սցենարի հեղինակներ՝ Խոզե Պրիետո, Լեոնարդո Լլամաս
Պրոդյուսերներ՝ Խոզե Պրիետո, Լեոնարդո Լլամաս
Օպերատորներ՝ Խոզե Պրիետո, Լեոնարդո Լլամաս
Մոնտաժը՝ Խոզե Պրիետոյի
Ձայնը՝ Խոզե Պրիետոյի, Լեոնարդո Լլամասի