
Բահրամ Ազիմպուր
Բահրամ Ազիմպուրը (ծնվ. 1959թ.) իրանցի կինո-, հեռուստա- և թատերական ռեժիսոր է: Նա Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի շրջանավարտ է և ունի գրականության բակալավրի և ռեժիսուրայի մագիստրոսի աստիճաններ: Իր թատերական գործունեությունն սկսել է 1988թ.-ին, իսկ կինոգործունեությունը՝ 1989-ին: 1994-ից ի վեր վավերագրական ֆիլմեր է նկարահանում և առայսօր հեղինակել է 10-ից ավելի կինոնկար: Նաև մի շարք կինոնախագծերի սցենարական խորհրդատու է: 2008-2010 և 2013-2014թթ. լինելով Իրանի կինովավերագրողների ասոցիացիայի փոխնախագահ՝ 2014-2015թթ. զբաղեցրել է ասոցիացիայի նախագահի պաշտոնը: