Ապօրինածինը

2122

Ապօրինածինը

1909թ.-ին՝ ոչ ժողովրդավարական Շվեդիայում, ապօրինի երեխա է ծնվում, որին Հերվոր են կոչում: Մայրն ամուսնացած չէ, ինչի պատճառով նրան «պոռնիկ» են ասում ու վռնդում տնից: Հերվորը մեծանում է ապաստարաններում և մանկատներում՝ անցանկալի ու հանրության կողմից մերժված: Հասուն տարիքում նա իր կյանքը նվիրում է սոցիալական արդարության համար պայքարին: Արդեն ծերացած՝ նա իր բացառիկ պատմությունը պատմում է մեզ: Ռեժիսոր Կնուտե Վեսթերը՝ ձեռքով նկարված անիմացիոն պատկերների շնորհիվ, կենդանացնում է իր տատիկի հիշողությունները և ցույց է տալիս, ինչպես է մեկը մերժվում՝ հանուն ուրիշների միասնության:

Պարգևներ
Լավագույն ռեժիսոր, «Քրոնոգրաֆ» ՄԿՓ, Քիշնև, Մոլդովա, 2017

Կնուտե Վեսթեր

1977թ.-ին ծնված Կնուտե Վեսթերը նկարիչ ու կինոռեժիսոր է Շվեդիայից: 1998-2003թթ. Վեսթերն արվեստագիտական կրթություն է ստացել Ումեոյի Գեղարվեստի ակադեմիայում և 2000թ.-ին՝ Յոհանեսբուրգի Վիթս համալսարանում: Վեսթերի «Ապօրինածինը» անիմացիոն վավերագրության պրեմիերան եղել է 2016թ.-ի նոյեմբերին՝ Ամստերդամի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում:

Ֆիլմոգրաֆիա
Արշալույս անանուն քաղաքում, 2014
Ապօրինածինը, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Շվեդիա/ Նորվեգիա, 2016, 57’
շվեդերեն՝ հայ./ անգլ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարստ՝ Կնուտե Վեսթեր
Պրոդյուսեր՝ Թերեզե Հոգբերգ
Պատկերը՝ Կնուտե Վեսթերի, Մայա Դենհագի, Ֆրեդրիկ Օսկարսոնի, Սիմոն Օհման Յոնսոնի
Արտադրող ընկերություն՝ Bautafilm, Pomor Film