Սիրելին

3256

Սիրելին

Իրան 2018, 61’
Ռեժիսոր՝ Յասեր Թալեբի
Սցենարի հեղինակ՝ Ֆարզանե Ֆաթհի
Օպերատոր՝ Յասեր Թալեբի
Պրոդյուսեր՝ Էլահե Նոբախթ
Երաժշտությունը` Աբգար Ռասթգար
Ձայնը՝ Հոսեյն Աբուլսեդղ
Մոնտաժող՝ Ռեզա Շիրվանի
Արտադրությունը՝ ELI Image & Documentary Experimental Center of Iran

Վավերագրական ֆիլմ 80-ամյա կնոջ իրական կյանքի մասին. նա միայնակ ապրում է իր պաշտելի բնության գրկում: Սա պատմություն է բարի և սիրառատ մոր մասին, որն արի է և բավականաչափ ուժեղ իր կյանքի ծանր շրջանին դիմանալու համար, բայց երբեք չի լքում մայր բնությունն ու իր սիրելիին: Չնայած տղամարդկային դժվարին կենսակերպին, նա ջանում է կյանքը բանաստեղծական դարձնել:

 

Յասեր Թալեբի

Ծնվել է Սարիում (հյուսիսային Իրան): Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և մոնտաժող: Հայտնի է որպես ստեղծագործ ռեժիսոր և գեղագետ: Թալեբին շրջում է հայրենի քաղաքում, հանդիպում նրա բնակիչներին և հետազոտում տարբեր շրջանների միջավայրը, պատմությունն ու մշակույթը: Իրանի վավերագրողների ընկերակցության (IRDFA) ակտիվ անդամ է: Նրա «Սիրելին» ֆիլմը 2018-ին ներկայացվել է Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնի մրցութային ծրագրում, 2019-ին՝ Միզուլայի Big Sky փառատոնում (ԱՄՆ) և այլուր:

Ֆիլմացանկ
Մոռացված պոզիտիվներ (2002),
Մեկուսացվածը (2003),
Օրհնություն (2008),
Մեր իսկ ստեղծած մղձավանջը (2010),
Համաձայնություն մեր միջև (2010),
Խմելու ջուր (2012),
Կասեցնող ամբարտակ (2013),
Ջունգլիները ոչ ոքի չեն հետաքրքրում (2013),
Սիրտը (2015),
Երկինքը դատարկ չէ (2015),
Քամի և տերև (2015),
Երկաթե երազ (2017),
Սիրելին (2018):

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ