Բենյամին Գևորգյան

1920
IMG_1139-2

Բենյամին Գևորգյան
Ծնվել է 1974թ.-ի մարտի 22-ին: 1996-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի բաժինը՝ մասնագիտանալով խաղարկային կինոյի ռեժիսուրայի մեջ: 2010-ին ավարտել է Վայդայի դպրոցի երկամյա կինոծրագիրը: Լեհաստանում ուսուցանելու ժամանակ եղել է Կշիշտոֆ Զանուսիի օգնական, երբ վերջինս բեմադրում էր «Մեծն Ռոմուլուշ» ներկայացումը:
Ռեժիսորական և սցենարիստական դեբյուտը եղել է 2001թ.-ին «Ներկապնակ» կարճամետրաժ ֆիլմում, որը մրցանակի է արժանացել Յալտայի «Վմեստե» միջազգային կինոֆորումի շրջանակներում: Այդուհանդերձ նկարահանել է «Տրաֆիկինգը»՝ ՕԲՍԵ-ի հատուկ կինոնախագիծը, որը ֆինանսավորել էր «Bars Media» ընկերությունը:
Հաջորդ կարճամետրաժը՝ «Ֆրագմենտը», 2004թ.-ին ընդգրվել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցութային ծրագրում: 2005-ին նկարել է «Կոտրված թթենի» վավերագրությունը, որը մրցանակ է ստացել 2007-ին Գյումրիում կայացած կինոփառատոնին: Նույն թվականին Մշակույթի նախարարության և «Հայկ» ստուդիայի պատվերով նկարել է մեկ այլ վավերագրական ֆիլմ Չինաստանում՝ «Մոտիկ հեռու», որը պատմում է հայ-չինական մի ամուսնության մասին:

Ֆիլմացանկ

2000 – «Ներկապնակ»
2002 – «Տրաֆիկինգ»
2004 – «Ֆրագմենտ»
2005 – «Կոտրված թթենի»
2007 – «Մոտիկ հեռու»
2013 – «Ձիու տարին»