Չադրայից անդին

1656

Չադրայից անդին

Սա մի պատմություն է աֆղան կանանց մասին, ովքեր իրենց ապագան կառուցում են անցյալի հուշերից՝ օգտագործելով ներկայի ռեսուրսները: Ֆիլմում ներկայացված են Բամիանի կանանց կյանքն ու հեռանկարները: Ուշադրության կենտրոնում երկու կին են՝ Նիկբախտն ու Մարիամը, ովքեր հասարակության զոհ են դարձել: Իրենց պատմությունները բացահայտվում են Աֆղանստանի չնաշխարհիկ բնապատկերների ֆոնին և ժողովրդական երգերի ուղեկցությամբ:

 

Պարգևներ

Առաջին մրցանակ, Աֆղանստանի կանանց ՄԿՓ, Հերաթ, 2014;

Հատուկ հիշատակում, Աֆղանական ՄԿՓ, Լոնդոն, ՄԹ, 2015:

Սահրա Մոսավի

Սահրա Մոսավին աֆղանստանցի մրցանակակիր կինովավերագրող է, Կաբուլի համալսարանի դասախոս և «Afghanistan Doc House» ընկերության հիմնադիր: Ունի Լոնդոնի արվեստների համալսարանի կինովավերագրության մագիստրոսի և թվային կինոարտադրության բակալավրի աստիճաններ: Նրա ֆիլմերն իր հայրենի Աֆղանստանի մասին են և մասնավորապես կենտրոնանում են կանանց, երեխաների և կրթական խնդիրների վրա: Սահրան շուրջ 12 ֆիլմի հեղինակ է: Նրա վերջին՝ «Համառը» ֆիլմն ստացել է Սանդենսի, Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնի (IDFA) «Բերթա» հիմնադրամի, Fork Films և Chicken & Egg Pictures ընկերությունների աջակցությունը:

 

 Ֆիլմոգրաֆիա

Դպրոցի անդրանիկ օրը, 2008
Դևիդ Լինի կինոն, 2009
Լեռնային երազ, 2010
Ուրուր, 2010 (խաղ.)
Լոնդոնի ռիթմը, 2011
Մազար մեդիա, 2011
Մեկ օր իմ կյանքից, 2011 (խաղ.)
Սրտանց ամուսնալուծություն, 2011
Դպրոց, որը երբեք չկա, 2012
Կալուի դպրոցը, 2012
Չադրայից անդին, 2012
Երկար գիշեր, 2016

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ

Մանրամասներ՝

Աֆղանստան, 2012, 22’
ֆարսի՝ անգլ./հայ. ենթագրերով

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Սահրա Մոսավի
Պրոդյուսեր՝ Սահրա Մոսավի
Օպերատոր՝ Սահրա Մոսավի
Մոնտաժը՝ Սահրա Մոսավիի
Արտադրող ընկերություն՝ Afghanistan Doc House