Իրանի սևամորթները
«Իրանի սևամորթներն» Իրանի Խուզեստան, Բուշեշր, Հորմոզգան, Կերման, Սիստան և Բալուչեստան հարավային մարզերում ապրող աֆրո-իրանցիների մասին է: Այս վավերագրությունն ուսումնասիրում է այս մարդկանց ամենօրյա կյանքը, բարքերը, հուշարձանները, ձկնորսությունը, արհեստները, երաժշտությունը, ծեսերը, ինչպես նաև իրենց բնակեցրած տարածաշրջանների կլիման, աշխարհագրական պայմանները և բնությունը:
Ֆարհադ Վարահրամ
Ծնվել է 1948թ.-ին Իրանի Բորուջերդ քաղաքում: Վարահրամն ավարտել է եհրանի Կինոյի և հեռուստատեսության ակադեմիան, ինչպես նաև Դրամատիկական արվեստների ակադեմիան: Կինո մուտք է գործել որպես օպերատոր, սակայն շուտով սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը: Վարահրամի ֆիլմերը բացահայտում են Իրանի էթնիկ և մշակութային բազմերանգությունը: Վարահրամը եհրանի համալսարանի կինոյի գծով հանձնակատարն է և էթնոգրաֆիկ կինո է դասավանդում նույն համալսարանում: Կինոարվեստից զատ՝ Վարահրամը լուսանկարիչ է և բազմաթիվ մենագրությունների հեղինակ: 1978-ից ի վեր նրա լուսանկարչական գործերը բազմիցս ցուցադրվել են թե՛ Իրանում, թե՛ Եվրոպայում:
Ընտիր ֆիլմոգրաֆիա
1974 – «Կայունացնելով ավազը»
1977 – «Արմավենին»
1979 – «Արդեհալի շուկան»
1988 – «Տարազ»
1991 – «Մորթելով ուղտերին»
1995 – «Սուրբ հարսանիքը»
1999 – «Հիշողություն և ժառանգություն»
2006 – «Ջրի վրայով»
2007 – «Ջունգլիների լռությունը»
2008 – «Արևի տան երկիրը»
2014 – «Իրանի սևամորթները»
2014 – «Ալպերից մինչև Դեմավենդ»