Արյուն և լուսին
Մանկահասակ հարսնացու Սորայան ամուսնուց փախչում է` հայտնվելով մի գյուղում, որտեղ ոչ ոքի չի ճանաչում: Տեղական դպրոցի երիտասարդ ուսուցիչը նրան օթևան է տալիս և իր պաշտպանությունն առաջարկում, մինչև Սորայան հասկանա, թե որն է լինելու իր հաջորդ քայլը: Սա երկու երիտասարդ եմենցու՝ քաղաքից եկած աղջկա և ավանում ապրող տղամարդու պատմությունն է: Երկուսն էլ պայքարում են` անհավատալի խոչընդոտներ հաղթահարելով ասես աշխարհից մոռացված այս երկրում:
Նատաշա Ֆայն
Ծնվել է 1965թ.-ին Հարավային Իտալիայում` Կալաբրիայի մի փոքրիկ քաղաքում: Դեռ վաղ տարիքից սկսել է ծնողների հետ աշխատել գյուղի դաշտերում: 21 տարեկանում իր մեջ ուժ է գտել փախչելու չարքաշ աշխատանքից, բացի այլ հույս չներշնչող իրավիճակից: Մինչ իր հույսերն արդարացնող գործ գտնելը՝ տարիներ շարունակ ֆիզիկական աշխատանքով է զբաղվել Հյուսիսային Եվրոպայում: Հակվելով դեպի հումանիտար գիտություններ` սկսել է հաճախել Հռոմի Լա Սապիենցա համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դասընթացին, բայց ուսումը չի ավարտել: Բարեբախտաբար 1993-ին դարձել է «Կալաբրիա» ֆիլմը նկարահանող ռեժիսոր Վիտտորիո Դե Սետայի օգնականը: 1997-ին նկարահանել է իր առաջին գործը` «Կապույտի մեջ հեքիաթներ փնտրելիս» ֆիլմը: Կոտրոնեիի հայացքը «ժողովրդից» հեռու գտնվող ազգագրագետի վերացած հայացք չէ. նա իր հանդիսատեսին առիթ չի տալիս գյուղական ստորադաս, ավանդական կյանքը ժպիտով կամ ինքնագոհ հետաքրքրասիրությամբ «գեղատեսիլ» համարել: Կոտրոնեին հայացքն ուղղում է դեպի ծնողների տառապանքը, մինչ նրանք նայում են նույն լքյալ կյանքով ապրելու դատապարտված իրենց զավակներին:
Ֆիլմոգրաֆիա
Կապույտի մեջ հեքիաթներ փնտրելիս, 1997
Աշխատավորներ, 2005
Ազատագրում, 2007
Մեխեր, արցունքներ, վարդ, 2008
Հող, 2009
Փախուստի նախապատրաստություն, 2009
Տղամարդկանց դպրոց, 2011
Տարբերությունը, 2012
Պարագվայ գետը, 2012
Հիսուսի արյամբ ծածկված, 2015
Արյուն և լուսին, 2017