Խարույկներ և աստղեր
Ֆիլմը պատմում է Մոսկվայից էլեկտրոնային երաժիշտ Մոա Փիլարի մասին, ով ուղորվում է Ռուսաստանի հարավ՝ Հյուսիսային Կովկաս, տեղի ավանդական երաժիշտների հետ համագործակցության եղանակներ գտնելու: Վերջիններս մի ավանդույթ են ներկայացնում, որը մեծապես ազդված է երկրի պատմությամբ ու ներքին պայքարներով: Բազմադարյան ավանդույթների և արդի միլենիալական մշակույթի երկխոսության հնարավորությունն անընդհատ հարցականի տակ է դրվում ֆիլմի ողջ ընթացքում:
Սաշա Վորոնով
Սաշա Վորոնովը ծնվել է 1988թ.-ին՝ Լենինգրադում: 2012թ.-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) վավերագրական կինոռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Կարաջևի ու Եֆիմ Ռեզնիկովի արվեստանոցը:
Ֆիլմոգրաֆիա
Խարույկներ և աստղեր, 2016
ԴԻՏԵԼ ՖԻԼՄԻ ԹՐԵՅԼԵՐԸ
Մանրամասներ՝
Ռուսաստան, 2016, 57’
ռուսերեն՝ վրաց./ անգլ. ենթագրերով
Ռեժիսոր և սցենարիստ՝ Սաշա Վորոնով
Պրոդյուսերներ՝ Պավել Կարիխալին, Ալիսա Լիյդինշինա
Օպերատոր՝ Ռուսլան Ֆեդոտով
Մոնտաժը՝ Սաշա Վորոնովի
Արտադրող ընկերություն՝ Stereotactic