
Բոժիդար Զեչևիչ
Բոժիդար Զեչևիչն առաջատար սերբ կինոգետ է, կինոպատմաբան, կինոռեժիսոր, դասախոս և թատերագիր: 1948 թվականին ծնված Զեչևիչը 1966 թվականից ի վեր բազմաթիվ գրքեր ու հետազոտություններ է հրատարակել և դասավանդել է Սերբիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի շարք համալսարաններում: «Čitanje svetla» («Լույսի ընթերցում») գրքի համար արժանացել է Բելգրադի կինոյի ինստիտուտի «Ոսկե գրիչ» մրցանակին կինոգիտության մեջ ունեցավ ավանդի և կինոյի մասին լավագույն գիրքը հեղինակելու համար: Նա գլխավորել է Հարավսլավական կինոարխիվը Բելգրադում և Եվրոպական կինոակադեմիայի անդամ է, ինչպես նաև Սերբիայի կինոարվեստի և գիտության ակադեմիայի Կինոգիտության և կինոյի պատմության խորհրդի նախագահն է: Նա անդամակցում է Սերբիայի կինոարվեստագետների ասոցիացիայի խորհրդին, ինչպես նաև Սերբիայի թատերագիրների ասոցիացիայի նախագահությանը: Որպես ռեժիսոր և սցենարիստ՝ հեղինակել է ավելի քան հարյուր խաղարկային ու վավերագրական ֆիլմ ու հեռուստանախագիծ: «Պատերազմող Հարավսլավիան. 1941-1945» սերիալի համար արժանացել է Սերբիայի ազգային հեռուստատեսության Ամենամյա մրցանակին, իսկ «Մարտի 27-ի ճշմարտությունը» վավերագրության համար պարգևատրվել է Մոսկվայի «Ոսկե ասպետ» կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակով: Նա կինոգիտություն է դասավանդել Բելգրադի համալսարանի Դրամատիկական արվեստների ֆակուլտետում և «Dunav Film» դպրոցում: Չինաստանի Չանչուն քաղաքի Ջիլին կինոանիմացիայի ինստիտուտի հրավիրյալ պրոֆեսոր է: Զեչևիչը մի շարք ամսագրերի խմբագիր է, ինչպես նաև «Filmograf» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: