Եվրոպայի արքա՝ Կառնավալը
Ձմռան սրտում ողջ Եվրոպայով մեկ բարգավաճում և առատ բերք ապահովելու համար անց է կացվում մի հին ծես, որը հիմքն է այն երևույթի, որը հայտնի է Կառնավալ անունով: Այս ֆիլմը նկարահանված է այն ենթադրությամբ, որ Կառնավալը երևան է բերում նման գործողություններ և նման կերպարների, որոնք արտահայտվում են ողջ Եվրոպայում համանման օրիգինալ եղանակներով: Այս իմաստով՝ Կառնավալի՝ անկարգության վաղանցիկ թագավորությունը, կարելի է ասել, եվրոպական պատմության մեջ ամենաերկարակյացներիցէ, իսկ ինքը՝ Կառնավալը, Եվրոպայի ճշմարիտ արքան է: «Եվրոպայի արքա՝ Կառնավալը» ազգագրական վավերագրական ֆիլմը լույս աշխարհ է եկել որպես համանուն, ավելի խոշոր նախագծի մի մաս: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրամիության 2007-2013 մշակութային ծրագրով և դեռևս հանգեցրել է լայնածավալ դաշտային աշխատանքի, մեկ շրջիկ ցուցահանդեսի, մեկ վեբ կայքի և հետազոտական սեմինարների: Ֆիլմի առաջին տարբերակը մոնտաժվել է 2009թ.-ին և ուներ 22 րոպե տևողություն: 2012-ին մոնտաժված երկրորդ տարբերակում ավելացվել են տեսանյութեր, որոնք նկարահանվել են երկու տարբերակների միջև ընկած տարիների ընթացքում իրականացված դաշտային աշխատանքի արդյունքում:
Պարգևներ
– Գլխավոր մրցանակ, Ակադեմիական ֆիլմերի մրցույթ, Կիոտոյի համալսարան-թանգարան, Ճապոնիա, 2009;
– Սլովակ ազգագրագետների միության «Ազգագրագետը՝ խցիկի հետևում» մրցանակ, Չադցայի ազգագրական ԿՓ, Սլովակիա, 2014
Ջովանի Կեզիք
1956թ.-ին ծնված Ջովանի Կեզիքը մարդաբանություն է ուսանել Սիենայում և այնուհետև Լոնդոնում: Ունի նյութական մշակույթի մասնագետի դիպլոմ: 1989-ին պաշտպանել է «Գյուղացի պոետները. Լացիումի ութնյակը նրա սոցիալական համատեքստում» ատենախոսությունը: 1991-ից առ այսօր Կեզիքը Տրենտիոյի ժողովրդի բարքերի և ավանդույթների թանգարանի տնօրենն է: անգարանը գտնվում է իտալական Ալպերում և Իտալիայում ազգագրական արժեքների պահպանման ամենախոշոր հաստատություններից է: Կեզիքը դասավանդել է թանգարանային մարդաբանություն և նյութական մշակույթ՝ Վենետիկում, և մշակութային մարդաբանություն՝ Վերոնայում:
Միկելե Տրենտինի
1974թ.-ին ծնված Միկելե Տրենտինին կինոռեժիսոր է և ազգագրագետ: Ուսանելով գերմանական Դրեզդենի և իտալական Տրենտոյի համալսարաններում՝ ստացել է գիտական աստիճան սոցիոլոգիայում, և Արևելյան Գերմանիայում էկոլոգիական կոմունիտարիզմի վերաբերյալ ատենախոսություն է պաշտպանել: 2002թ.-ից ի վեր հետազոտություններ է կատարում Տրենտինոյի ժողովրդի բարքերի և ավանդույթների թանգարանում՝ կիրառելով ազգագրական և վիզուալ մարդաբանության մեթոդները: Բազմաթիվ ազգագրական վավերագրությունների հեղինակ է:
Ընտիր ֆիլմոգրաֆիա
2016 – «Ավագ դպրոց»
2014 – «Հունդվիլի Սիլվեսթերկլաուսները»
2012 – «Եվրոպայի արքա՝ Կառնավալը» (համառեժիսոր)
2009 – «Շայեններ. երեսուն տարի»
2009 – «Ճարտար երգեցողությունը»
2007 – «Երեք ու կես կառնավալ»
2005 – «Furriadroxus» (համառեժիսոր)
2004 – «Ձայներանգի արվեստը»