Քաղաքը ջազ է լսում
Հայաստան, 2018, 10’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Սոնա Մնացականյան
Օպերատորներ՝ Արմեն Պապյան, Գևորգ Եփրեմյան
Պրոդյուսերներ՝ Սոնա Մնացականյան, Աստղիկ Ղազարյան
Ձայնը՝ Վազգեն Հարությունյանի, Գրետա Հարությունյանի
Մոնտաժը՝ Արեն Ոսկանյանի, Սոնա Մնացականյանի
Արտադրող ընկերություն՝ Box Community
Մեկ օր: Մեկ ժամ: Չորս երևանցի: Տունդարձի ճանապարհին: Քաղաքի տեսքը:
Պարգևներ
Գլխավոր մրցանակ, Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի 2800-ամյակին նվիրված կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցույթ, Հայաստան 2018; Հատուկ հիշատակում, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն, Հայաստան, 2018:
Սոնա Մնացականյան
1999թ.-ի ապրիլի 17-ին ծնված Սոնա Մնացականյանը կինոռեժիսոր է և լուսանկարիչ, ով այժմ սովորում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային կինոռեժիսուրայի բաժնում: Նա համագործակցել է Bars Media և Academy Films ընկերությունների հետ որպես պրոդյուսեր, ինչպես նաև եղել է համակուրսեցիների աշխատանքների պրոդյուսեր: Սոնան CineBox կինոսերների ակումբի կինոցուցադրությունների և քննարկումների համակարգողն է:
Ֆիլմոգրաֆիա
11:11 (2016),
Քաղաքը ջազ է լսում (2018):