Կավոր և թագուհիներ
Պորտուգալիա, 2018, 38’
Ռեժիսոր և սցենարիստ՝ Լաուրա Մարկես
Օպերատոր՝ Լաուրա Մարկես
Պրոդյուսեր՝ Լաուրա Մարկես
Ձայնը՝ Լաուրա Մարկեսի, Ջորջո Գրիստինայի
Մոնտաժը՝ Լաուրա Մարկեսի
Հերենները (էրինգերները) կովերի մի տեսակ են, որոնք հատուկ բազմացվում են մրցումների համար: Այս մրցումներում և նախիրներում ամենաահեղ կովը «Թագուհի» է կոչվում: Շուրջ չորս ամիս շվեյցարական Ալպերում միայնակ կով արածացնողի գործն ընդունած Լաուրան հետևյալ խորհուրդն է ստանում նախորդ հովիվից՝ եղի՛ր Թագուհի: Այս խորհուրդը բառի բուն իմաստով է ընկալվում՝ «Թագուհու» կոչմանն արժանանալու անհեթեթ տենչանքով: Մտորելով մարդկանց և այլ կենդանիների միջև ուժային հարաբերությունների մասին՝ այս ֆիլմը քննության է առնում այս փոխհարաբերությունների «անանմիջականությունը»: Եթե կովերը ընդամենը մարմին չեն, որ մարդ պիտի վերահսկի, ապա ուրիշ ի՞նչ կարող են լինել:
Պարգևներ
Ներածական տեսարաններ – Meta մշակութային հիմնադրամի մրցանակ, Visions du Réel ՄԿՓ, Նյոն, Շվեյցարիա, 2018;
INATEL հիմնադրամի մրցանակ լավագույն ֆիլմին/ Պորտուգալական մրցույթի ժյուրիի Պատվավոր հիշատակում, DocLisboa ՄԿՓ, Լիզբոն, Պորտուգալիա, 2018:
Լաուրա Մարկես
1988թ.-ին պորտուգալական Լեյրիա քաղաքում ծնված Լաուրա Մարկեսը սարքավորումների դիզայների բակալավրի աստիճան ունի, որը ստացել է Լիզբոնի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում և Բերգենի գեղարվեստի և դիզայնի ակադեմիայում: 2017-ին ավարտել է «Մարդաբանություն – պատկերային մշակույթներ» մագիստրոսական ծրագիրը Լիզբոնի NOVA համալսարանի Սոցիալական և հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ մեկ կիսամյակ սովորելով բեռլինյան Հումբոլդտի համալսարանի Մշակութային հետազոտությունների բաժնում: 2012-ից ի վեր ամռանը էրինգեր տեսակի կովերի է խնամում շվեյցարական Ալպերում՝ տարվա մնացած ժամանակը տրամադրելով զանազան մեդիա նախագծերի իրականացմանը: «Կովերը և թագուհիներ»-ը նրա առաջին կարճամետրաժ վավերագրությունն է:
Ֆիլմոգրաֆիա
Կովեր և թագուհիներ (2018)