Երկընտրանք/ Распутье

3118

Երկընտրանք/ Распутье

Երկընտրանք/ Распутье
Հայաստան, 2000/ 2021, 95’
հայերեն՝ անգլերեն ենթագրերով

Ռեժիսոր և օպերատոր՝ Կարեն Գևորգյան
Օպերատորական խումբ՝ Սամվել Ամիրխանյան, Գագիկ Հարությունյան, Սուրեն Գրիգորյան, Գեորգի Ղազարյան, Լևոն Աթոյանց
Հնչյունային օպերատոր՝ Զավեն Գևորգյան
Մոնտաժող՝ Կարինե Առաքելյան
Կոմպոզիտոր՝ Մարտիրոս Մարտիրոսյան
Ֆիլմի տնօրեն՝ Ռուբեն Գևորգյան
Տեքստը կարդում է Վաչագան Փահլևանյանը
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն իրականացվել են գործարարներ Հովհաննես Մելիք-Փաշաևի և Ալեքսանդր Պորյադչնիի միջոցներով և Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

Թեպետ Կարեն Գևորգյանը «Երկընտրանք» ֆիլմն ավարտել է 2000 թվականին, Հայաստանում այն ցուցադրվել է ընդամենը 2 անգամ։ Ֆիլմում զետեղված են Առաջին արցախյան ազատամարտի տարիներին ու 90-ական թվականների երկրորդ կեսին Գևորգյանի նկարած բացառիկ կադրերը ռազմաճակատից ու հետպատերազմական կյանքից, որոնց ուղեկցությամբ ռեժիսորը խորհում է հայի ճակատագրի մասին և այն մասին, թե ինչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը, որպեսզի 1990-ականներին հայ ժողովրդի կրած հաղթանակը չփոշիանա։ Հաշվի առնելով 2020 թվականի պատերազմն ու դրա հետևանքները՝ 21 տարի առաջ նկարահանված այս ֆիլմը զարմանալիորեն նույնքան (եթե ոչ ավելի) արդիական է այսօր, որքան ստեղծման պահին էր։

Կարեն Գևորգյան

Կարեն Գևորգյանը (ծնվ․ 1941) նշանավոր հայ-ռուսաստանցի կինոռեժիսոր և օպերատոր է։ 1960-ականներից ի վեր ծավալած երկարամյա գործունեության ընթացքում նկարահանել մի քանի տասնյակ ֆիլմ թե՛ խորհրդային, թե՛ անկախ Հայաստանում և Ռուսաստանում, այդ թվում՝ «Չալ շունը, որ վազում է ծովեզրով» հանրահայտ կինոնկարը, որը 1991 թվականին արժանացել է Մոսկվայի XVII կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե սուրբ Գեորգի», ՖԻՊՐԵՍՍԻ-ի և Էկումենիկ ժյուրիի մրցանակներին, ինչպես նաև հեղինակավոր «Կինոտավր» կինոփառատոնի «Ընտրյալների կինո» մրցույթի Գլխավոր պարգևին։ 1990-ականներին ներդրում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության մեջ՝ իր ինժեներեկան ընկերության մասնագետների հետ համատեղ նախագծելով և արտադրելով հայկական ամենագնաց ռազմական մեքենայի և հայկական անօդաչու թռչող սարքերի փորձարարական նախատիպերը։ Այժմ ապրում, ստեղծագործում և դասավանդում է Սանկտ Պետերբուրգում։

Ֆիլմոգրաֆիա

Տերն ու ծառան (1962, օպերատոր, խաղարկային), Ճարտարապետություն (1963), Ճառ (1969), Ակադեմիկոս Կնունյանց (1973), Այստեղ՝ այս խաչմերուկում (1974, խաղարկային), Օգոստոս (1978, խաղարկային), Հրաժեշտ սահմանագծից անդին (1981, խաղարկային), Մտիր այս աշխարհ (1982), Իվան Պավլով․ ճշմարտության որոնումներում (1983, խաղարկային), Գիտեմ միայն ես (1986, խաղարկային), Չալ շունը, որ վազում է ծովեզրով (1990, խաղարկային), Համեցեք դժոխք (1996), Կոչեմ ապրողաց (1998), Մեր խաչը (1998), Երկընտրանք (2000/ 2021), Հայոց տուն (2000), Պատերազմ առանց մեկնաբանության (2004), Մեր ողջ հույսը (2017, խաղարկային), Վասիլի Տյորկին (2020, խաղարկային)։

 

Երկընտրանք/ Распутье

Երկընտրանք/ Распутье