Մութ ալ անտառ
Մութ ալ անտառ
Չինաստան, 2021, 85’
տիբեթերեն՝ հայ․/անգլ ենթագրերով
Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Ցզին Հուաչին
Օպերատոր՝ Ցզին Հուաչին
Պրոդյուսերներ՝ Ստեֆանի Ֆուքս, Էնշսի Վու
Մոնտաժող՝ Ցզին Հուաչին
Արտադրող ընկերություններ՝ Jin Huaqing Studio/ CNEX Taipei
Հոգևոր ճանապարհորդություն 4000 մետր բարձրության վրա՝ հազարավոր տիբեթցի միանձնուհիների ամենամյա մեկուսացման ժամանակ: Ցզին Հուաչինի՝ Յարչեն վանքի կանանց կյանքն անհավատալի մտերմությամբ փաստագրող ֆիլմը և՛ նուրբ է, և՛ անկեղծ: Շունչ կտրող բնապատկերներ նկարահանելիս Ցզինը օգնում է հանդիսատեսին մտածել կյանքի և մահվան, տառապանքի և ապաքինման, կարմայի և հոգևորության միջև եղած հակադրության մասին:
Պարգևներ
Հատուկ հիշատակում, «Միլենիում» փառատոն, Բրյուսել, Բելգիա, 2022; Ժյուրիի հատուկ մրցանակ, Սիեթլի միջազգային կինոփառատոն, ԱՄՆ, 2022։
Ցզին Հուաչին
Ցզին Հուաչինը հեղինակել է բազմաթիվ մրցանակակիր վավերագրություններ, ինչպիսիք են «Ամոթի մեջ կյանքը», «Արցունքների բողբոջները», «Յումենի վիշտը» և «Անվերջ ճանապարհը»։ Միջազգային կինոփառատոններում նա արժանացել է ավելի քան 55 պարգևի։ 2010-ին նա սկսել է կինոաշխատարաններ կազմակերպել ողջ Չինաստանի ուսանողների համար և մասնավորապես Լանժոուի, Սուչժոուի և Չժեցյանի համալսարաններում։ 2018-ին նա սկսել է նկարահանել «Մութ ալ անտառ» վավերագրությունը, որը լույս է սփռում տիբեթյան միանձնուհիների կյանքի վրա։ Ֆիլմն ավարտին է հասցվել 2021 թվականին։
Ֆիլմոգրաֆիա
Ամոթի մեջ կյանքը (2008), Ծանր մետալ (2009), Չանղուի ցանկությունը (2010), Յումենի վիշտը (2012), Արցունքների բողբոջները (2012), Անվերջ ճանապարհ (2014), Տիբեթցի աղջիկը (2016), Մութ ալ անտառ (2021)։